Միացի՛ր արհեստավարժ, պատասխանատու եվ ստեղծարար թիմին

icon

Դարձի՛ր թիմի մասնիկ

Դառնալով մեր գործընկերը՝ դուք հնարավորություն եք ունենալու աշխատել արհեստավարժ և պատասխանատու թիմում, գրանցելու եք կարիերայի աճ, ունենալու եք կայուն եկամուտ և ծանոթանալու եք գաստրոնոմիկ աշխարհի մեծ ու փոքր գաղտնիքներին։

icon

Ստեղծագործի՛ր ու մասնագիտացի՛ր

«Երեմյան Փրոջեքթս»-ում գնահատում ենք նվիրվածությունը, ստեղծագործական ներուժը, պրոֆեսիոնալիզմը, կամային հատկանիշները, համագործակցային մթնոլորտը և անընդմեջ ավելիին ձգտելու պատրաստակամությունը։

icon

Իրագործի՛ր նպատակներդ

Ավելի քան 17 տարի լավագույնս իրագործում ենք մեր առջև դրված նպատակները՝ սահմանելով նոր նշաձողեր և ընդլայնվելով՝ նոր նախագծերի ու մտահղացումների շնորհիվ։

icon

Կերտի՛ր հաջողության քո պատմությունը

Մեզնից յուրաքանչյուրն ունի հաջողության իր պատմությունը, դու ևս կարող ես ունենալ քոնը՝ միանալով մեր թիմին։ Աշխատանքը սկսվում է երազանքից։


Մեր ամենաթեժ աշխատատեղերը

Ծանոթացի՛ր առկա աշխատատեղերին

image

Մարդկային ռեսուրսների կրտսեր մասնագետ

image

Հաշվապահ

image

Ֆինանսիստ

image

Թիմի համալրում Ագարակում

image

Վաճառքի վերլուծաբան

image

Թիմի համալրում Մեղրիում

image

Ավագ խոհարար / ճաշարան /

image

Թիմի համալրում Տաշիրում՝ «Երեմյան Ֆարմ»-ում

image

Մարքեթինգի բաժնի ղեկավար

Միջոցառումներ եվ իրադարձություններ

Մենք կարևորում ենք աշխատանքային առողջ միջավայրը, թիմում համագործակցային մթնոլորտը և աշխատակիցների միջև դրական հարաբերությունները։ Ընկերության կողմից կազմակերպվող կորպորատիվ միջոցառումներին կարող եք ծանոթանալ այստեղ։

👨‍🍳 Խոհարարների ներցանցային մրցույթ

👨‍🍳 Խոհարարների ներցանցային մրցույթ

🧑‍🍳👩‍🍳Երեմյան ընկերությունների խմբի խոհարարական մրցույթի արդյունքները հայտնի են

Խոհարարությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև արվեստ և ստեղծարարություն։ Երեմյան ընկերությունների խումբը, կանգնած լինելով Հայաստանում հյուրընկալության ոլորտի ակունքներում, 2006 թվականից աշխարհին է ներկայացնում հայկական ազգային խոհանոցն իր ամբողջ հարստությամբ, ինչպես նաև եվրոպական, իտալական, միջերկրական, կովկասյան, ճապոնական, բարձր հեղինակային խոհանոցներ, արագ սննդի ցանց, սթեյքհաուզ։

🤍Խոհարարները՝ ստեղծագործ, տաղանդավոր և պրոֆեսիոնալ, ընկերությունների խմբի գործունեության առանցքային դեմքերն են։ Նրանք 2 օր շարունակ Երեմյան ընկերությունների խմբի ներցանցային խոհարարական առաջին մրցույթում բացահայտեցին իրենց ուժերն ու մտքի թռիչքը լավագույնի տիտղոսին արժանանալու համար։

Մրցութային երկու օրերն անցկացվեցին Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայում, որտեղ մրցեցին Ռենոմե, Լիվինգսթոն, Սիզընս, Կազա Նոստրա, Սմոքինգ Շեֆ, Լավաշ, Շերեփ, Պանդոկ Երևան Գետափին ռեստորանները, Պանդոկ Երևան Ամիրյան, Տերյան, Խորենացի, Պարոնյան մասնաճյուղերը։ Յուրաքանչյուր ռեստորանի խոհարարական թիմ՝ շեֆ խոհարարների մենթորությամբ, հեղինակել էին 2-ական նոր ուտեստներ՝ ոգեշնչված խոհարարական նոր մոտեցումներից, բնությունից, մարդկային էմոցիաներից և իրենց իսկ աշխատանքից։

🍴Ժյուրիի կազմում էին Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, բրենդ շեֆ Զորո Իսպիրյանը, ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ։ Ժյուրին գնահատումն իրականացրեց ըստ մի շարք չափորոշիչների՝ թիմերի ստեղծարարությունը, նորարարությունը, ներկայացումը, մատուցումը, համը և այլ գործոններ։

🥇Վերջնարդյունքում ամենաբարձր միավորներով առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ռենոմե բարձր հեղինակային խոհանոցի թիմը, որը ներկայացրեց եզակի համադրությամբ և ստեղծարարությամբ երկու ուտեստ՝ լոր սոխի դեմիգլասով, նեխուրի էսպումայով, լցոնած բլղուրով և հավի լյարդով և նրբաբլիթ պանրի ռուլետով, լոլիկի կոնկասեյով և ձիթապտղի տապենդայով։

🥈Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Կազա Նոստրա իտալական ռեստորանը՝ ներկայացնելով բադով և բազուկով աղցան և լցոնված քյուֆթա հաճարի ռիզոտտոյով։

🥉Երրորդ տեղում Շերեփն էր՝ իր թունա միքս աղցանով և բադի կրծքամիս կարամելիզացված տանձով ուտեստով։

Գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հատուկ մրցանակը ստացավ Սիզընս ռեստորանի խոհարարական թիմը, բրենդ շեֆի մրցանակը՝ Սմոքինգ Շեֆը, գործընկերների համակրանքը՝ Պանդոկ Երևան Տերյանը, լավագույն հայկական ուտեստը՝ Պանդոկ Երևան Ամիրյան մասնաճյուղը։

Մրցույթի ավարտին ևս մեկ անգամ կարևորվեցին խոհարարական արվեստում ստեղծարարությունը և նորարար մոտեցումները, թիմային աշխատանքն ու ոգեշնչումը։ Մրցույթին ներկայացված լավագույն ուտեստները կհամալրեն Երեմյան ընկերությունների խմբի ռեստորանների ճաշացանկերը՝ զարմացնելով և հիացնելով նաև հյուրերին։

2026
Օգոստոս 07
Ավելին
«Պանդոկ Երևան» Տերյան մասնաճյուղը նշում է իր 12-ամյակը

«Պանդոկ Երևան» Տերյան մասնաճյուղը նշում է իր 12-ամյակը

Արդեն 12 տարի է, ինչ «Պանդոկ Երևան» Տերյան մասնաճյուղը հյուրընկալությամբ, հայկական անկեղծ մթնոլորտով և ազգային խոհանոցի հարուստ ավանդույթներով դիմավորում է հազարավոր հյուրերի։ Հիմնադրման առաջին իսկ օրվանից այստեղ ստեղծվել է մի միջավայր, որտեղ հայկական հյուրասիրությունը ոչ միայն ավանդույթ է, այլ ամենօրյա վերաբերմունք յուրաքանչյուր այցելուի նկատմամբ։

Այս տարիների ընթացքում «Պանդոկ Երևան» Տերյանը դարձել է մի վայր, որտեղ հայկական խոհանոցի համերը, կենդանի երաժշտությունն ու ազգային երգ ու պարը միավորվում են՝ ստեղծելով ջերմ ու հիշվող փորձառություն։ Այստեղ յուրաքանչյուր հյուր զգում է հայկական տան ջերմությունը, իսկ յուրաքանչյուր այցելություն վերածվում է հաճելի հիշողության։

12 տարին «Պանդոկ Երևան» Տերյանի համար պարզապես անցած ժամանակ չէ։ Դրանք նվիրված աշխատանքի, միասնական թիմի, հավատարիմ հյուրերի և հայկական մշակույթն ու խոհարարական ավանդույթները պահպանելու ու արժանապատվորեն ներկայացնելու ճանապարհ են։

Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս 12 տարիների ընթացքում եղել են «Պանդոկ Երևան» Տերյանի պատմության մի մասը՝ իրենց աշխատանքով, վստահությամբ և սիրով։ Մաղթում ենք նոր ձեռքբերումներ, լիքը ջերմ հանդիպումներ, անսպառ հաջողություններ և հայկական ոգով լցված նորանոր տարիներ։

Շնորհավոր 12-ամյակ, «Պանդոկ Երևան» Տերյան։ ✨

2026
Օգոստոս 07
Ավելին

Անհատների համար

Չե՞ք գտնում համապատասխան աշխատանք, հոգ չէ՛։
Թողե՛ք Ձեր տվյալները․ մենք կկապվենք Ձեզ հետ։

ԴԻՄԵԼ

Բիզնեսի համար

Ցանկանում եք համագործակցե՞լ կամ ունեք առաջարկնե՞ր, դիմե՛ք մեզ։

ԴԻՄԵԼ