Davit Yeremyan
«Մենք չունենք կարևոր և անկարևոր աշխատակիցներ։
Մեզ մոտ կարևոր են բոլորը»
Yeremyan projects

Դու կարող ես դառնալ մեր մեծ ընտանիքի մի մասը, որն ունի 2000-ից ավելի անդամ և ամեն օր էլ ավելի է ընդլայնվում։ 2006 թ․-ից ի վեր մեզ համար սահմանում ենք նոր նշաձողեր և գնում մեր նպատակների հետևից։ Մենք որակ թելադրող, արժեք ստեղծող և ռեկորդներ սահմանող ընկերություն ենք, և սա հնարավոր է դարձել, որովհետև ունենք նպատակ և ուժեղ թիմ, որում հմուտ, նվիրված ու փորձառու մարդիկ են։

Այստեղ բոլորս շատ լավ գիտենք թե՛ երազանքի ու թե՛ դրա իրականացման գործում միասնական ու պատասխանատու աշխատանքի ուժը։ Մեր հաղթանակների պատմության շարունակողն ու կրողը կարող ես լինել նաև դու։ Մենք վստահ ենք, որ դու ևս աշխատանքդ կկատարես նվիրումով և սիրով, ու միասին կսահմանենք նոր նպատակներ և կհասնենք նոր բարձունքների՝ գնալով մեր երազանքների հետևից։ Աշխատանքը սկսվում է երազանքից։

Մենք եվ մեր արդյունքները

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության փիլիսոփայությունն ամփոփված է «Աշխատանքը սկսվում է երազանքից» կարգախոսում։


2006
ԹՎԱԿԱՆԻՑ

«Երեմյան Փրոջեքթս»-ը Հայաստանում ռեստորանային ոլորտի կայացման ակունքներում է։ Այն իր շուրջն է համախմբել 2000 մարդկանց, որոնք ամեն օր արթնանում են նվիրական երազանքների իրագործման համար։

17
ՏԱՐԻ

Գործունեության 17 տարիների ընթացքում մենք մշտապես կարևորել ենք բարձր որակի ապահովումը և իրականացրել բազմաթիվ համարձակ նախագծեր։ Սկսած 2006 թ.-ից՝ մենք շարունակում ենք առաջ շարժվել նոր գաղափարներով, հավակնոտ նպատակներով, երկրի և տնտեսության զարգացմանն ուղղված կարևոր նախագծերով։

16
ՌԵՍՏՈՐԱՆ

Այսօր մեր ռեստորանները 16-ն են. «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանց, «Երևանի շաուրմա», «Պանդոկ Երևան Գետափին», «Լավաշ», «Շերեփ», «Լիվինգսթոն», «Սմոքինգ Շեֆ», «Կազա Նոստրա», «Բուրգերի Անգուս ընդ Մոր», «Սիզընս ռեստորան», «Սիզընս Սվիթլենդ», «Սիզընս Կաֆե», «Սիզընս Պարկ», «Ռենոմե»։

6
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Չսահմանափակվելով միայն ռեստորանային ոլորտով՝ «Երեմյան Փրոջեքթս»-ը բազմաթիվ նախագծեր է իրականացնում նաև Հայաստանի համար առանցքային կարևորություն ունեցող այլ ոլորտներում՝ գյուղատնտեսություն, ոլորտային կրթություն և արտադրություն։ 2019 թվականին «Սերմից՝ սեղան» հայեցակարգի շրջանակում Վայոց Ձորում հիմնել ենք անասնաբուծական ֆերմա, Արմավիրի մարզում` կերարտադրություն, իսկ 2023 թվականին Լոռու մարզի Տաշիր համայնքում մեկնարկել տարածաշրջանում նմանը չունեցող անասնապահական խոշոր համալիրի գործունեությունը։ Համալիրում ներառված է 4 ծրագիր՝ տավարաբուծություն, խոզաբուծություն, կերարտադրություն և կերաղաց։

ԵՐԵՄՅԱՆ ՓՐՈԴԱՔԹՍ

2020 թվականին գյուղատնտեսական ծրագրերի շրջանակում ընկերությունը հանդես եկավ նոր «Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշով, որի ներքո ներկայացված է կազմակերպության՝ Լոռու մարզի Տաշիր համայնքում գործող անասնապահական ֆերմայում արտադրված բարձրորակ կաթի, կաթնամթերքի և մսամթերքի արտադրանքը։

«ԱՐՑԱԽ»
ԽՈՀԱՆՈՑ-ԱՐՏԱԴՐԱՄԱՍ

Երևանում գործում է «Արցախ» խոհանոց-արտադրամասը, որտեղ վերամշակվում ու պատրաստվում են ընկերության ռեստորաններ մատակարարվող պահածոները, կիսաֆաբրիկատները, մուրաբաներն ու կոմպոտները։

ԵՐԵՄՅԱՆ ԴԵԼԻՎԵՐԻ

«Երեմյան Դելիվերի»-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության առաքման ծառայությունն է, որի միջոցով Երևանի ամբողջ տարածքում հնարավոր է պատվերներ կատարել «Պանդոկ Երևան» և «Երևանի Շաուրմա» ռեստորանների ցանցից, «Երեմյան Փրոդաքթս»-ի ֆիրմային խանութներից։

ԵՐԵՄՅԱՆ ՔԵՅԹՐԻՆԳ

«Երեմյան Քեյթրինգ»-ը «Երեմյան Փրոջեքթս»-ի՝ փակ և բաց տարածքներում սննդի կազմակերպում և սպասարկում իրականացնող ծառայությունն է։ Այն ներառում է շնորհանդեսների, ընդունելությունների, կորպորատիվ և կառավարական ամենատարբեր միջոցառումների, սուրճի և ճաշի ընդմիջումների կազմակերպում՝ ապահովելով սպասարկման բարձր որակ։

ԵՐԵՄՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

2019 թվականի ապրիլի 8-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հիմնադրել է Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, որի նպատակն է տեղական և միջազգային աշխատաշուկայի համար պատրաստել բարձրորակ կադրեր, բացահայտել և կրթել ոլորտի տաղանդներին: Ակադեմիայի բացառիկ գործընկերը Մեծ Բրիտանիայի City of Oxford College-ն է, որի կողմից էլ հաստատված և վավերացված են ուսումնառության ծրագրերը:

ՀԱՋՈՂՎԱԾ ԲԻԶՆԵՍ

«Երեմյան Փրոջեքթս»-ը ՀՀ խոշոր հարկատուների ցանկում է։ Որպես հայկական առաջատար և հաջողակ բիզնեսի լավագույն մոդել, մեզնով հետաքրքրվում են միջազգային ասպարեզում, մեզ հետ համագործակցում են տեղական և միջազգային բազմաթիվ ընկերություններ։

2000+
ԱՇԽԱՏԱԿԻՑ

Միանալով «Երեմյան Փրոջեքթս»-ի թիմին՝ դուք աշխատելու եք մասնագիտական ուժեղ թիմում, որտեղ գործընկերները պատասխանատու են և պարտաճանաչ, գրանցելու եք կարիերայի աճ և ծանոթանալու եք գաստրոնոմիկ աշխարհի մեծ ու փոքր գաղտնիքներին։

Մեր թիմին միանալու առավելությունները

«Երեմյան Փրոջեքթս»-ն ունի արժեքներ, որոնց չի դավաճանում և սկզբունքներ, որոնցով առաջնորդվում է միշտ։

  • Ուժեղ մասնագիտական թիմում աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր
  • Մենթորության ծրագիր
  • Անվճար ընդմիջում
  • Երեկոյան ժամերին անվճար տրանսպորտային միջոցի ապահովում
  • Ուսանողների համար ճկուն աշխատանքային գրաֆիկ
  • Աշխատավարձի վերանայման համակարգ
  • Պարգևավճարներ
  • Թիմային, կորպորատիվ միջոցառումներ
  • Սպորտային թիմեր
  • Էքսկուրսիաներ
  • Ամանորյա նվերներ
  • Զեղչեր՝ գործընկեր կազմակերպությունների ծառայություններից օգտվելիս