Միջոցառումներ եվ իրադարձություններ

«Պանդոկ Երևան» Ամիրյան մասնաճյուղը 14 տարեկան է․

«Պանդոկ Երևան» Ամիրյան մասնաճյուղը 14 տարեկան է․

«Պանդոկ Երևան»-ը միշտ եղել է թիմային աշխատանքի, նվիրվածության և փոխադարձ աջակցության օրինակ:
Ամեն մի հաջողություն, ամեն մի հաղթահարված դժվարություն թիմային աշխատանքի արդյունք է, իսկ այն ջերմությունն ու որակը, որը զգում են հյուրերը, հենց այս համախմբվածության արտացոլումն է։

«Պանդոկ Երևան»-ի 14 տարիները ոչ թե պարզապես ժամանակի ուղի են, այլ մի ամբողջ ճանապարհ՝ լցված համով պատմություններով, ջերմ պահերով ու անկոտրում վստահությամբ ապագայի նկատմամբ։

Այսօր թիմը միասին էր, լի երախտագիտությամբ և ոգևորվածությամբ՝ շարունակելու կերտել այն, ինչ սիրելի է հազարավոր մարդկանց։

2024
Դեկտեմբեր 10
Ավելին
Ինտելեկտուալ խաղի հաղթողները հայտնի են․ շնորհավորում ենք հաղթող թիմերին

Ինտելեկտուալ խաղի հաղթողները հայտնի են․ շնորհավորում ենք հաղթող թիմերին

Այս տարի մեր ընկերությունում տեղի ունեցած ինտելեկտուալ խաղը ևս մեկ անգամ համախմբեց թիմերին՝ զուգակցելով գիտելիքի ուժն ու առողջ մրցակցությունը:

Հաղթող թիմը՝ Գլխավոր գրասենյակը, գերազանցեց բոլորին և վաստակեց գլխավոր մրցանակը՝ երկօրյա հանգիստ Ծաղկաձորի «Էյթի էյթ» հյուրանոցում:

Երկրորդ տեղում հայտնվեց «Սիզընս ռեստորան»-ի թիմը, որը պարգևատրվեց «Երեմյան Փրոդաքթս»-ի սննդարար կաթնամթերքով արկղերով:

Երրորդ տեղը զբաղեցրեց ֆինանսական բլոկը, որը ստացավ «Սիզընս Սվիթլենդ»-ի համեղ փաթեթները:

Հատուկ մրցանակի արժանացավ Գլխավոր գրասենյակի թիմից Դավիթ Հաջաթյանը, ով հաջողությամբ հաղթահարեց Ընկերության Գլխավոր տնօրենի 3 բլից հարցերը:

Միջոցառումն իր շուրջը համախմբեց տարբեր բաժինների աշխատակիցներին՝ վառելով նոր մոտիվացիա և հաստատելով թիմային աշխատանքի կարևորությունը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին իրենց ակտիվ ներգրավվածության և հետաքրքիր խաղի համար:

2024
Դեկտեմբեր 04
Ավելին
Աշխատակիցները նախաճաշել են «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ

Աշխատակիցները նախաճաշել են «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ

Այսօր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության այն աշխատակիցները, ովքեր բարձր որակով են կատարում իրենց աշխատանքը, թիմային են, ներգրավված, պատասխանատու, ինչպես նաև լավ օրինակ են ծառայում նոր գործընկերների համար, նախաճաշել են Գլխավոր տնօրենի՝ Դավիթ Երեմյանի հետ «Սիզընս ռեստորան»-ում:

Հանդիպման ընթացքում Դավիթ Երեմյանը պատմել է երազանքին հասնելու ընթացքում անցած ճանապարհի և այն հիմնարար արժեքների մասին, որոնք ուղղորդել են նրան այս տարիներին։

Խոսել է թիմային աշխատանքի, սեփական գաղափարին հավատալու, գաղափարակիցներով շրջապատվելու և սկզբունքներին հավատարիմ մնալու կարևորության մասին։

Հարց-պատասխանի միջոցով աշխատակիցները հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց հուզող հարցերը, խորհուրդ քաղելու և պատասխանների մեջ իրենց գտնելու։

Նման հանդիպումները ուղեցույց են և ոգեշնչում սեփական երազանքները կերտողների և անհնարինը հնարավոր դարձնողների համար։

2024
Նոյեմբեր 08
Ավելին
Բարմենների ներցանցային մրցույթ․ «Կազա Նոստրա»-ն առաջին հորիզոնականում է

Բարմենների ներցանցային մրցույթ․ «Կազա Նոստրա»-ն առաջին հորիզոնականում է

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ սպասված բարմենների ներցանցային մրցույթը։

Մրցույթի գլխավոր հաղթող ճանաչվեց «Կազա Նոստրա» ռեստորանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց «Շերեփ» ռեստորանի թիմը, իսկ երրորդ պատվավոր հորիզոնականում տեղ գտավ «Սիզընս ռեստորան»-ի թիմը։

«Պանդոկ Երևան» Խորենացի-Պարոնյան մասնաճյուղի թիմը արժանացավ Գլխավոր տնօրենի կողմից հատուկ մրցանակի՝ ցուցաբերած յուրօրինակ մոտեցման համար։

Առցանց քվեարկությամբ «Գործընկերների համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Լավաշ» ռեստորանի թիմը, որը գրավեց բոլորի սրտերը յուրօրինակ ոճով և ջերմությամբ։

Մրցույթի նպատակն էր խրախուսել բարմենների ստեղծագործականությունը, տալ նրանց հնարավորություն արտահայտելու իրենց գաղափարներն ու գիտելիքները և ստեղծել մթնոլորտ, որտեղ գաղափարները դառնում են իրականություն։

Այս մրցույթը վկայում է, որ հայկական ռեստորանային ոլորտը լի է տաղանդավոր մասնագետներով, որոնց ջանքերն ու սերը իրենց աշխատանքի հանդեպ միշտ արժանանում են բարձր գնահատանքի։

Սպասում ենք հաջորդ տարվա մրցույթին՝ նորանոր գաղափարներով և հաղթանակներով լի։

2024
Նոյեմբեր 01
Ավելին
«Երեմյան Փրոջեքթս»-ի մի խումբ աշխատակիցներ ուղևորվել էին Աղվերան՝ լիդերշիփ թիմբիլդինգի․

«Երեմյան Փրոջեքթս»-ի մի խումբ աշխատակիցներ ուղևորվել էին Աղվերան՝ լիդերշիփ թիմբիլդինգի․

Սեպտեմբերի 25-ին «Երեմյան Փրոջեքթս»-ի մի խումբ աշխատակիցներ մասնակցեցին Աղվերանում կազմակերպված լիդերշիփ թիմբիլդինգին, որը նպատակ ուներ ամրապնդել աշխատակիցների միջև վստահությունը, խորացնել թիմային համագործակցությունը և զարգացնել արդյունավետ հաղորդակցման կարողությունները։ Օրվա ընթացքում անցկացված ինտերակտիվ վարժություններն ու խմբային քննարկումները օգնեցին բացահայտել միմյանց հնարավորությունները, հասկանալ թիմի ներուժն ու արդյունավետորեն լուծել առկա մարտահրավերները։ Այս միջոցառումը կարևոր քայլ էր մեր կազմակերպության զարգացման համար՝ նպատակ ունենալով մեծացնել համախմբվածությունը և ստեղծել ավելի սերտ ու արդյունավետ աշխատանքային միջավայր։

2024
Սեպտեմբեր 26
Ավելին
 «Ճաշարանային Ծրագիրը» տոնում էր իր 5 ամյակը.

«Ճաշարանային Ծրագիրը» տոնում էր իր 5 ամյակը.

2019 թվականի օգոստոսի 31-ին «Երեմյան Փրոջեքթս»ընկերությունը մեկնարկեց «Սնունդ Բանակին» նախագիծը, որը տարիների ընթացքում ընդլայնելով թիմն ու գործունեությունը վերանվանեց «Ճաշարանային Ծրագրեր»։
 
5 տարի է՝ «Ճաշարանային Ծրագրեր» նախագծով «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը լուծում է կարևոր խնդիրներ, որոնք են՝ զորամասերում որակյալ սննդի և մարզերում աշխատատեղերի ապահվումը։
 
5 տարի է՝ «Ճաշարանային Ծրագրեր» նախագիծը գործունություն ծավալելով ՀՀ մարզերում՝ օրինակ է ծառայում մեծ ու փոքր կազմակերպություններին՝ փոխանցելով այն գաղափարը, որ հայրենիքը պաշտպանելու և երկիրը զարգացնելու համար ամեն մեկս պետք է սկսենք մեզնից։

5 տարի, 1825 օր , 15 987 000 ժամ, 959 220 000 րոպե «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը կատարում է իրեն վստահված բարդ ու պատասխանատու աշխատանքը՝ փոխելով շա՜տ մարդկանց կյանքեր, պարգևելով հույս, որ ամեն ինչ հաղթահարելի է, եթե ունես նպատակ, հավատ ու սեր։

2024
Օգոստոս 31
Ավելին
«Երեմյան Փրոջեքթս»-ի լավագույն աշխատակիցները ուղևորվել են Սևան՝ թիմբիլդինգի

«Երեմյան Փրոջեքթս»-ի լավագույն աշխատակիցները ուղևորվել են Սևան՝ թիմբիլդինգի

«Երեմյան Փրոջեքթս»-ի կիսամյակի լավագույն աշխատակիցները երեկ մեկնել էին Սևան՝ թիմբիլդինգի։

Մի ամբողջ օր լի հետաքրքիր խաղերով, որոնք հնարավորություն տվեցին աշխատակիցներին ոչ միայն միմյանց հետ ծանոթանալ, այլ նաև իրենց բացահայտել ու ստեղծել թիմային նոր հիշողություններ

2024
Օգոստոս 08
Ավելին
«Սիզընս սրճարան»-ը նշում է իր 3-րդ տարեդարձը

«Սիզընս սրճարան»-ը նշում է իր 3-րդ տարեդարձը

Արդեն 3 տարի է ինչ մայրաքաղաք Երևանի սրտում «Սիզընս սրճարանն» ամեն օր իր շուրջն է հավաքում տեղացիներին և քաղաքի հյուրերին՝ փոխանցելով ջերմ մթնոլորտ, անմոռանալի տաք հիշողություններ և շա՜տ սեր:

«Սիզընս սրճարանն» այս կարճ ժականակում հասցրել է դառնալ այն վայրերից, որտեղ մի՜շտ ցանկանում են վերադառնալ։

2024
Հուլիս 12
Ավելին
«Երեմյան Փրոդաքթս»-ը 4 տարեկան է

«Երեմյան Փրոդաքթս»-ը 4 տարեկան է

2020 թվականին «Երեմյան Փրոջեքթս»-ը հանդես եկավ իր նոր նախագծով և գյուղատնտեսական ծրագրերի շրջանակում մեկնարկեց եվրոպական չափանիշներին համապատասխան, բարձրակարգ կաթնամթերքի և մսամթերքի արտադրություն: Մեր գաղափարի ու նպատակի հանդեպ ունեցած հավատի, մեր կատարած թիմային աշխատանքի, համբերատարության ու սիրո շնորհիվ ունենք այսօրը:

Այսօր Երևանում չկա որևէ մեկը, որ լսած չլինի «Երեմյան Փրոդաքթս»-ի որակյալ արտադրանքի մասին: 4 տարիները ապացույցն են, որ աշխատանքը սկսվում է երազանքից և մենք պիտի շարունակենք մեր աշխատանքով նոր բարձունքներ գրավել:

2024
Հունիս 15
Ավելին
«Պանդոկ Երևան գետափին» ռեստորանը 6 տարեկան է

«Պանդոկ Երևան գետափին» ռեստորանը 6 տարեկան է

2018 թվականի հունիսի 2-ին բացվեց բոլորիս կողմից շա՜տ սիրված «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանը, որն իր ջերմ մթնոլորտով գրկում է բոլոր հյուրերին և փոխանցում միայն ու միայն դրականը, գեղեցիկը, մնայունը:
Մայրաքաղաք Երևանի ամենատաքուկ անկյուններից մեկը՝ «Պանդոկ Երևան գետափին»-ը, իր հյուրերի սիրելի վայրն է դարձել, որտեղ հավաքվում, ուրախանում և հիշողություններ են ստեղծում, որը ջերմ օրերի, տան ու մարդկանց մասին է:

2024
Հունիս 02
Ավելին
«Սմոքինգ Շեֆ»-ը նշում է իր 5 ամյակը

«Սմոքինգ Շեֆ»-ը նշում է իր 5 ամյակը

5 տարի առաջ մայիսի 7-ին Երևանի ամենակոլորիտային փողոցներից մեկում «Սմոքինգ Շեֆ» ռեստորանն առաջին անգամ իր դռները բացեց սթեյքի գիտակների և սիրահարների համար։

Այս 5 տարիների ընթացքում «Սմոքինգ Շեֆ»-ը դարձավ համեղ խոհանոցը գնահատողների ամենասիրելի վայրը, որտեղ նույնիսկ ամենաքմահաճ հյուրը կգտնի իր ճաշակին համապատասխան մսային ուտեստ:

2024
Մայիս 07
Ավելին
«Երեմյան Ակադեմիա»-ն 5 տարեկան է

«Երեմյան Ակադեմիա»-ն 5 տարեկան է

Այսօր լրանում է «Երեմյան Ակադեմիա»-յի հիմնադրման 5 ամյակը: 2019 թվականի ապրիլի 8-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հիմնադրեց Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, որի նպատակն է տեղական և միջազգային աշխատաշուկայի համար պատրաստել բարձորակ կադրեր, բացահայտել և կրթել ոլորտի տաղանդներին:

2024
Ապրիլ 08
Ավելին
«Պանդոկ Երևան»-ի Պարոնյան մասնաճյուղը 16 տարեկան է

«Պանդոկ Երևան»-ի Պարոնյան մասնաճյուղը 16 տարեկան է

«Պանդոկ Երևան»-ը ծնվել է մայրաքաղաքի հանդեպ մեծ սիրուց և այն աշխարհի ամենահյուրընկալ ու ջերմ անկնյուններից մեկը դարձնելու երազանքից:
Այս տարիների ընթացքում «Պանդոկ Երևան»-ը դարձել է երևանցիների ու քաղաքի հյուրերի սիրելի վայրը ու այսօր Պարոնյան մասնաճյուղը նշում է 16-րդ տարեդարձը։

2024
Ապրիլ 02
Ավելին
«Լավաշ» ռեստորանը նշում է 7-րդ տարեդարձը

«Լավաշ» ռեստորանը նշում է 7-րդ տարեդարձը

7 տարի առաջ գարնանային Երևանում «Լավաշ» ռեստորանն առաջին անգամ իր դռները բացեց տեղացիների և արտասահմանցիների համար՝ դառնալով բոլորի սիրելի վայրը:

2024
Ապրիլ 01
Ավելին
«Պանդոկ Երևան»-ի Տերյան մասնաճյուղը 10 տարեկան է

«Պանդոկ Երևան»-ի Տերյան մասնաճյուղը 10 տարեկան է

Երևանում պանդոկի հասցեն ծանոթ ու սիրելի է շատերին, այս տարիների ընթացքում այն հասցրել է ձեռք բերել մեծ համբավ և հետևողականորեն զարգացնել սպասարկման ու մատուցվող ճաշատեսակների որակը։ Մասնաճյուղի կայացման մեջ իրենց մեծ ներդրումն ունեն այս տարիների ընթացքում թիմում եղած բոլոր մարդիկ՝ յուրաքանչյուրն իր աշխատանքով ու յուրօրինակ մոտեցումների շնորհիվ։

Ընկերությունում 10 և ավելի տարի աշխատանքային փորձ ունեցող թիմակիցների համար ընկերության անունից պատրաստել էինք նվերներ, որոնք հանձնեց ընկերության բրենդ շեֆի տեղակալ Գևորգ Իսպիրյանը։

2024
Մարտ 21
Ավելին
Բարմենների ներցանցային մրցույթ․ «Շերեփ»-ի թիմն առաջին տեղում է

Բարմենների ներցանցային մրցույթ․ «Շերեփ»-ի թիմն առաջին տեղում է

11 թիմ, 22 կոկտեյլ և բոլորովին նոր համերի ճամփորդություն։ «Երեմյան Փրոջեքթս»-ում երկրորդ անգամ անցկացվեց բարմենների ներցանցային մրցույթը։

Ժյուրին հնարավորություն ունեցավ համտեսել ու գնահատել կարճ ժամանակում գաղափարից իրականություն դարձած 22 կոկտեյլներ։

Մրցույթին մասնակցեցին և՛ հայկական, և՛ եվրոպական ուղղվածության ռեստորանների թիմերը, որոնք ունեին առաջադրանք՝ զրոյից ստեղծել 1 ալկոհոլային և 1 ոչ ալկոհոլային կոկտեյլ։ Նրանցից յուրաքանչյուրը կոկտեյլներին և դրանց վիզուալ մատուցմանը կարողացավ հաղորդել իրեն հատուկ բնավորությունն ու էմոցիան։

Թեժ պայքարից հետո, ըստ ժյուրիի տված միավորների առաջին տեղը զբաղեցրեց «Շերեփ» ռեստորանի թիմը, երկրորդ տեղը՝ «Սիզընս» ռեստորանի թիմը, իսկ երրորդ տեղում «Պանդոկ Երևան Գետափին» ռեստորանի թիմն էր։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հատուկ մրցանակին արժանացավ «Լավաշ» ռեստորանի թիմը։

Առցանց քվեարկության արդյունքում գործընկերների համակրանք անվանակարգում հաղթեց «Լիվինգսթոն» ռեստորանի թիմը։

Բարմենների ներցանցային մրցույթի նպատակն էր՝ խրախուսել բարմենների ստեղծագործականությունը և ապահովել տարածք ու ժամանակ, որպեսզի նրանք կարողանան չափել իրենց ուժերն ու իրագործել բոլոր յուրօրինակ գաղափարները։

2023
Դեկտեմբեր 01
Ավելին
Մինի ֆուտբոլի ներցանցային առաջնությունում հաղթել է «Շերեփ»-ը

Մինի ֆուտբոլի ներցանցային առաջնությունում հաղթել է «Շերեփ»-ը

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունում աշունը մեկնարկել էր մինի ֆուտբոլի առաջնությամբ, որին մասնակցում էին 16 թիմեր։

Թիմերում ընդգրկված էին աշխատակիցներ՝ ընկերության տարբեր մասնաճյուղերից և ստորաբաժանումներից։

Առաջնությանը մասնակցում էին հետևյալ թիմերը՝

«Պանդոկ Երևան» Խորենացի
«Պանդոկ Երևան» Պարոնյան
«Պանդոկ Երևան» Տերյան
«Պանդոկ Երևան» Գետափին
«Լավաշ»
«Շերեփ»
«Սիզընս» ռեստորան
«Սիզըսն» սրճարան
«Սմոքինգ շեֆ»
«Կազա Նոստրա»
«Լիվինգսթոն»
«Սնունդ բանակին»
«Երեմեյան Փրոդաքթս»
«Արցախ խոհանոց-արտադրամաս»
Անվտանգություն
Առաքման կենտրոն

2 շաբաթ թեժ ու դիտարժան խաղերից հետո եզրափակիչ փուլ հասան «Շերեփ»-ն ու «Լավաշ»-ը։ Նրանք հաղթահարել էին ըստ միջազգային մրցաշարերի չափորոշիչների կազմակերպված խմբային, play-off-ի և կիսաեզրափակչի փուլերը։

Առաջին խաղակեսն ավարտվեց՝ 3-1 հաշվով՝ հօգուտ «Շերեփ»-ի։ Ի վերջո հաղթանակ տարավ «Շերեփ»-ի թիմը՝ 6 գնդակ ուղարկելով հակառակորդի դարպասը։ Խաղն ավարտվեց 6-2 հաշվով։

2023
Նոյեմբեր 20
Ավելին
Ամառային թիմբիլդինգներ․ լավագույն աշխատակիցներն ուղևորվել են Սևան

Ամառային թիմբիլդինգներ․ լավագույն աշխատակիցներն ուղևորվել են Սևան

Յուրաքանչյուր կիսամյակ ընկերության տարբեր մասնաճյուղերում և բաժիններում ընտրվում են լավագույն աշխատակիցները, որոնք մասնակցում են Գեղարքունիքի մարզում՝ Սևանում անցկացվելիք թիմբիլդինգներին։ Ընկերությունում ավելի քան 2000 աշխատակիցներ կան և նմանօրինակ միջոցառումների շնորհիվ նրանք հնարավորություն են ունենում ծանոթանալ, ընկերանալ և ամրացնել «Երեմյան Փրոջեքթս»-ի համար չափազանց մեծ կարևորություն ունեցող թիմային աշխատանքին ուղղված բոլոր հատկանիշները։ Այս ամառ թիմբիլդինգներն անցկացվել են օգոստոսի 2-ին և 28-ին։

2023
Օգոստոս 28
Ավելին
Նոր աշխատակիցները նախաճաշել են գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ

Նոր աշխատակիցները նախաճաշել են գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ

«Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել է ընկերությանը միացած նոր թիմակիցների հետ։

Հանդիպման ընթացքում հնչած հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են ընկերության հիմնարար արժեքներն ու սկզբունքները, հաջողության գրավականն ու առաջիկա պլանները։

Դավիթ Երեմյանը խոսել է նաև թիմային աշխատանքի կարևորության մասին՝ նշելով, որ հատկապես կարիերայի մեկնակետին կարևոր է, որ թիմի յուրաքանչյուր անդամ լինի զգոն ու ուշադիր, չշտապի՝ չգերագնահատելով, բայց և չթերագնահատելով սեփական ուժերը։

Նոր թիմակիցներին նա հորդորել է երբե՛ք և ո՛չ մի պարագայում չկոտրվել, հիշել, որ դժվարությունների հաղթահարումը մարդուն դարձնում է ավելի ուժեղ ու պրոֆեսիոնալ և վստահ քայլել դեպի նպատակը։

Այս հանդիպումները պարբերական կլինեն, որպեսզի ընկերությանը միացած բոլոր նոր թիմակիցները կարողանան մասնակցել նման քննարկումներին:

2023
Հուլիս 26
Ավելին
Ընկերության 20 աշխատակիցներ այցելել են Ջերմուկի ֆերմա՝ ծանոթանալու արտադրական բոլոր փուլերին

Ընկերության 20 աշխատակիցներ այցելել են Ջերմուկի ֆերմա՝ ծանոթանալու արտադրական բոլոր փուլերին

«Երեմյան Փրոջեքթս»-ի 20 աշխատակիցներ այցելել են Ջերմուկի տավարաբուծական ֆերմա։

Ճանաչողական այցին մասնակցել են ցանցի այն աշխատակիցները, որոնք անմիջական կապ ունեն կաթնամթերքի ստեղծման, մշակման, որակի ստուգման, վաճառքի ու առաջխաղացման հետ։ Աշխատակիցներն այցելել են կովերի, անգուսների ու հորթուկների կացարաններ, ծանոթացել նրանց պահման պայմաններին ու առանձնահատկություններին, դիտել կիթի ավտոմատացված գործընթացը։ Այցի շնորհիվ ֆերմայի գործունեության և կաթնամթերքի մասին այսուհետ հնարավոր կլինի պատմել առաջին դեմքով՝ հենց տեսածի ու լսածի հիման վրա։

Ուղևորության ընթացքում աշխատակիցները եղել են նաև Արենիի գինու գործարանում՝ ծանոթանալու գինու պատմությանը և մասնակցելու գինու համտեսի, այցելել Նորավանք վանական համալիր և Ջերմուկի ջրվեժ։



2023
Հուլիս 19
Ավելին

Մեր լավագույն պահերը

Միասին մշտապես գրանցում ենք հաջողություններ և ունենում հիշարժան ու կարևոր օրեր։

home home
home home
home home
home home