👨‍🍳 Խոհարարների ներցանցային մրցույթ

Օգոստոս 07, 2026

🧑‍🍳👩‍🍳Երեմյան ընկերությունների խմբի խոհարարական մրցույթի արդյունքները հայտնի են

Խոհարարությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև արվեստ և ստեղծարարություն։ Երեմյան ընկերությունների խումբը, կանգնած լինելով Հայաստանում հյուրընկալության ոլորտի ակունքներում, 2006 թվականից աշխարհին է ներկայացնում հայկական ազգային խոհանոցն իր ամբողջ հարստությամբ, ինչպես նաև եվրոպական, իտալական, միջերկրական, կովկասյան, ճապոնական, բարձր հեղինակային խոհանոցներ, արագ սննդի ցանց, սթեյքհաուզ։

🤍Խոհարարները՝ ստեղծագործ, տաղանդավոր և պրոֆեսիոնալ, ընկերությունների խմբի գործունեության առանցքային դեմքերն են։ Նրանք 2 օր շարունակ Երեմյան ընկերությունների խմբի ներցանցային խոհարարական առաջին մրցույթում բացահայտեցին իրենց ուժերն ու մտքի թռիչքը լավագույնի տիտղոսին արժանանալու համար։

Մրցութային երկու օրերն անցկացվեցին Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայում, որտեղ մրցեցին Ռենոմե, Լիվինգսթոն, Սիզընս, Կազա Նոստրա, Սմոքինգ Շեֆ, Լավաշ, Շերեփ, Պանդոկ Երևան Գետափին ռեստորանները, Պանդոկ Երևան Ամիրյան, Տերյան, Խորենացի, Պարոնյան մասնաճյուղերը։ Յուրաքանչյուր ռեստորանի խոհարարական թիմ՝ շեֆ խոհարարների մենթորությամբ, հեղինակել էին 2-ական նոր ուտեստներ՝ ոգեշնչված խոհարարական նոր մոտեցումներից, բնությունից, մարդկային էմոցիաներից և իրենց իսկ աշխատանքից։

🍴Ժյուրիի կազմում էին Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, բրենդ շեֆ Զորո Իսպիրյանը, ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ։ Ժյուրին գնահատումն իրականացրեց ըստ մի շարք չափորոշիչների՝ թիմերի ստեղծարարությունը, նորարարությունը, ներկայացումը, մատուցումը, համը և այլ գործոններ։

🥇Վերջնարդյունքում ամենաբարձր միավորներով առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ռենոմե բարձր հեղինակային խոհանոցի թիմը, որը ներկայացրեց եզակի համադրությամբ և ստեղծարարությամբ երկու ուտեստ՝ լոր սոխի դեմիգլասով, նեխուրի էսպումայով, լցոնած բլղուրով և հավի լյարդով և նրբաբլիթ պանրի ռուլետով, լոլիկի կոնկասեյով և ձիթապտղի տապենդայով։

🥈Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Կազա Նոստրա իտալական ռեստորանը՝ ներկայացնելով բադով և բազուկով աղցան և լցոնված քյուֆթա հաճարի ռիզոտտոյով։

🥉Երրորդ տեղում Շերեփն էր՝ իր թունա միքս աղցանով և բադի կրծքամիս կարամելիզացված տանձով ուտեստով։

Գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հատուկ մրցանակը ստացավ Սիզընս ռեստորանի խոհարարական թիմը, բրենդ շեֆի մրցանակը՝ Սմոքինգ Շեֆը, գործընկերների համակրանքը՝ Պանդոկ Երևան Տերյանը, լավագույն հայկական ուտեստը՝ Պանդոկ Երևան Ամիրյան մասնաճյուղը։

Մրցույթի ավարտին ևս մեկ անգամ կարևորվեցին խոհարարական արվեստում ստեղծարարությունը և նորարար մոտեցումները, թիմային աշխատանքն ու ոգեշնչումը։ Մրցույթին ներկայացված լավագույն ուտեստները կհամալրեն Երեմյան ընկերությունների խմբի ռեստորանների ճաշացանկերը՝ զարմացնելով և հիացնելով նաև հյուրերին։

👨‍🍳 Խոհարարների ներցանցային մրցույթ

Այլ միջոցառումներ

«Պանդոկ Երևան» Տերյան մասնաճյուղը նշում է իր 12-ամյակը

«Պանդոկ Երևան» Տերյան մասնաճյուղը նշում է իր 12-ամյակը

2026
Օգոստոս 07
Ավելին
«Լավաշ»-ը նշում է 8-րդ տարեդարձը

«Լավաշ»-ը նշում է 8-րդ տարեդարձը

2025
Ապրիլ 01
Ավելին
 «Ճաշարանային Ծրագիրը» տոնում էր իր 5 ամյակը.

«Ճաշարանային Ծրագիրը» տոնում էր իր 5 ամյակը.

2024
Օգոստոս 31
Ավելին
«Երեմյան Փրոդաքթս»-ը 4 տարեկան է

«Երեմյան Փրոդաքթս»-ը 4 տարեկան է

2024
Հունիս 15
Ավելին