Նորություններ

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գործունեության վերաբերյալ նորություններ և հոդվածներ

Շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը մասնակցել է «SIGEP 2024» հեղինակավոր ցուցահանդեսին

Շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը մասնակցել է «SIGEP 2024» հեղինակավոր ցուցահանդեսին

Շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը հունվարի 20-24-ն Իտալիայի Ռիմինի քաղաքում էր՝ հեղինակավոր «SIGEP 2024» ցուցահանդեսին մասնակցելու և մասնագիտական ուսումնասիրություն կատարելու նպատակով։

«SIGEP 2024» -ը (The Dolce World Expo) հրուշակագործությանն առնչվող մասշտաբային միջոցառումներից է, որ տեղի է ունենում ամեն տարի՝ ձմռանը, 2024 թ․-ին՝ 46-րդ անգամ։

Ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում գործող խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։

«Բազմազգ ու բազմաժանր ցուցահանդես էր, որին ներկայացված էր ամեն ինչ՝ և՛ նոր հումք, և՛ տեխնիկաներ, և՛ տեխնոլոգիաներ․ իմ հետազոտման դաշտում մեծ տեղ գտան ժելատոն և շոկոլադը։ Ես գնացել էի շրջելու, նորությունները փորձարկելու և այլազգի գործընկերների հետ կապեր ստեղծելու։ Կային մասնագետներ, որոնց հետ նախկինում համագործակցել ենք, մրցույթների մասնակցել, ցուցահանդեսը կրկին հանդիպելու, մտքերով ու փորձով փոխանակվելու հնարավորություն տվեց», - պատմում է Անահիտ Միքայելյանը։

Նրա խոսքով, տպավորիչ տեխնիկաներ եղել են, որոնք փորձարկել է հենց տեղում և մեծ հույս ունի, որ դրանք հնարավոր կլինի ինտեգրել նաև մեզ մոտ։

«Կան ընկերություններ, որոնց հետ խոսել եմ՝ հիմքեր դնելով առաջիկա համագործակցության համար, հրաշալի կլինի, եթե վերջնական փորձարկումներից հետո որոշենք, թե այնտեղ ներկայացված հումքերից որոնք ենք ուզում օգտագործել մեզ մոտ և սկսենք ներկրման գործընթացը»։

Անահիտ Միքայելյանը կես կատակ, կես լուրջ ասում է՝ տպավորություն է, թե ժելատոն իտալացիների արյան մեջ է, նրանց բազմաթիվ զրույցներ պտտվում են հենց սննդի շուրջ, այդ կենդանի ու խանդավառությամբ լի խոսակցություններին հետևելը, դրա մի մասնիկը դառնալն ու պարբերաբար հաղորդակից լինելը դառնում են շարժառիթ՝ քայլ առ քայլ բարելավելու մեր աշխատանքի որակը, անընդմեջ փորձարկելու տեսածն ու լսածը, իսկ հյուրերին ներկայանալու նոր մտքերով ու տպավորիչ փորձառություն պարգևելու նրանց։

2024
Հունվար 30
Ավելին
Հրուշակագործների մրցույթի շրջանակում ստեղծված երկու աղանդեր կլինեն մենյուում

Հրուշակագործների մրցույթի շրջանակում ստեղծված երկու աղանդեր կլինեն մենյուում

Այսուհետ «Սիզընս Սվիթլենդ»-ի մենյուում կլինի հրուշակագործների ներցանցային մրցույթի շրջանակում ստեղծված «Մոխիտո» տորթը, իսկ «Կազա Նոստրա»-յում՝ «Էկզոտիկ պավլովա»-ն:

Մոխիտո տորթի հեղինակը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հրուշակագործ Փնջիկն է։ Գաղափարի իրագործման հարցում իրենց ներդրումն են ունեցել նաև նրա գործընկերները՝ Արինեն և Միխայիլը։

Փնջիկի համար որոշումն անսպասելի էր, բայց՝ շատ հաճելի։

«Իսկապես շատ տարբերվող տորթ է։ Հյուրերը վստահաբար կհավանեն այն։ Այս տորթով իմ ու գործընկերներիս առաջին ցանկությունը եղել է հյուրերի ափսեում թարմություն դնել և տալ հնարավորություն՝ ծանոթանալու համերի նոր աշխարհի հետ»։

Արինեն ևս իրենց ստեղծագործության մասին խոսում է փայլուն աչքերով։

«Մարդիկ գալիս են՝ շերտ առ շերտ վայելելու լայմի և նանայի նուրբ ու զովացնող համը։ Այս տորթը փոխում է ամբողջ տրամադրությունը, մանավանդ, եթե թթու համերի սիրահար են, սիրով կփորձեն»,- ասում է նա՝ ամեն անգամ խոսքում ու ժեստերում ավելի մեծ ոգևորություն դնելով։

2023
Հունիս 05
Ավելին
«Երեմյան Փրոջեքթս»-ի խոհարար Լիաննա Մելքոնյանն արժանացել է ՀՀ լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարի տիտղոսին

«Երեմյան Փրոջեքթս»-ի խոհարար Լիաննա Մելքոնյանն արժանացել է ՀՀ լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարի տիտղոսին

«Երեմյան Փրոջեքթս»-ի խոհարար Լիաննա Մելքոնյանը հաղթել է «Հայաստանի Երիտասարդ-ուսանող խոհարար» մրցույթում՝ ստանալով լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարի տիտղոսը։

Զբաղեցնելով առաջին տեղը՝ Լիաննան ստացել է Լավագույն երիտասարդ-ուսանող խոհարարի տիտղոսը, ոսկե մեդալ, 500․000 ՀՀ դրամ պարգևավճար, մասնակցության գավաթ, ինչպես նաև՝ Բուլղարիայում կրթությունը շարունակելու համար կրթաթոշակի 50 տոկոսի չափով ֆինանսավորում։

Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ 20 քոլեջների 40 ուսանողներ։

Մայիս ամսին տեղի ունեցած առաջին փուլին նրանց թեստային աշխատանք է տրվել և ստուգվել են դանակի հետ աշխատելու հմտությունները։ Այս փուլը հաղթահարել են 12-ը։

«Երկրորդ փուլը հունիսի 2-ին էր՝ «Երևանի գինու օրեր» փառատոնի առաջին օրը։ Մեզ հանձնարարել էին պատրաստել կրեմ-կարամել, բացի այդ նախապես 23 մթերք էին առաջարկել, որի հիման վրա պետք է տաք ուտեստ մտածեինք ու պատրաստեինք։ Ես նախընտրեցի ռավիոլի՝ ռիկոտտայով, սնկով և սպանախով։ Պատրաստման համար տրվել էր 120 րոպե»,- պատմում է Լիաննան։

Մրցույթի եզրափակիչ փուլ են անցել և հունիսի 3-ին իրար հետ մրցել 8 խոհարարներ։

Եզրափակչին Լիաննան պատրաստել է հավով ռոլ և ևս մեկ աղանդեր։ Այս անգամ՝ 140 րոպեի ընթացքում։ Ընդ որում, 20 րոպե տրվել է հավի ոսկորազատման համար․ Լիաննան առաջադրանքը կատարել է ավելի կարճ ժամանակահատվածում։

«Ինձ և՛ ընտանիքս ու գործընկերներս են աջակցել, և՛ մեր շեֆ Վաչագան Ջանոյանը։ Մինչ մրցույթն անընդմեջ նախապատրաստվել եմ, պատահում էր` մինչ լուսադեմ տան խոհանոցում էի անցկացնում, նոր բաներ փորձում։ Ոչ մեկ չէր նեղսրտում, որ իմ ստեղծած աղմուկից արթնանում է, ավելին, եթե պակասող մթերք էր լինում, ծնողներս, անկախ օրվանից ու ժամից, գնում էին խանութ՝ դրանց հետևից»:

Մասնակիցների խոհարարական վարպետությունը, պատրաստած ուտեստների համն ու տեսքը, որակն ու ինքնատիպությունը գնահատվել է միջազգային ժյուրիի կողմից․ Հայաստանի Խոհարարների ասոցիացիան հրավիրել էր խոհարարական ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մրցավար-շեֆ խոհարարներ Գյունտեր Քէֆըրին, Ջեյհան Սահյունիին, Հենրի Դոնոյին և Շոն Սմիթին։

«Անունս լսելուց ու մրցանակները ստանալուց անմիջապես հետո շտապել եմ «Սիզընս Կաֆե», հետո՝ «Կազա Նոստրա»․այստեղ բոլորը շատ ջերմ դիմավորեցին, ուզում էի հաղթանակս ու ուրախությունս հենց նրանց հետ կիսել»:

Լիաննան ասում է՝ մանկուց երազանքը խոհարար դառնալն էր և հիմա, երբ իր հնարավորություններին ու կարողություններին այլ տեսանկյունից նայելու հնարավորություն ունի, ինքն իրենից ակնկալում է առավելագույնը։

Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Լիաննան կմասնակցի նաև «Worldskills Armenia» մրցույթի եզրափակիչ ազգային փուլին, որի հաղթողը կմասնակցի 2024թ. Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայանալիք WorldSkills International 47-րդ մրցույթին և կներկայացնի Հայաստանի ազգային թիմը հմտությունների մրցույթում: Կընտրվի նաև «Young Chef Olympiad 2024թ.» մասնակիցը, որը կկայանա 2024թ. հունվար ամսին, Հնդկաստանում:

2023
Հունիս 03
Ավելին
«Երեմյան Փրոջեքթս»-ը մասնակցել է «ԲանՈՒգործ Էքսպո-2023»-ին՝ որպես գլխավոր գործընկեր

«Երեմյան Փրոջեքթս»-ը մասնակցել է «ԲանՈՒգործ Էքսպո-2023»-ին՝ որպես գլխավոր գործընկեր

Երևանի պետական համալսարանի 104-ամյակին նվիրված «ԲանՈՒգործ Էքսպո-2023» աշխատանքային տոնավաճառին մասնակցել է ավելի քան 15․000 մարդ՝ ծանոթանալով մի քանի տասնյակից ավելի գործատուների կողմից առաջարկվող հեռանկարային աշխատատեղերին և աշխատաշուկայում ամենից պահանջված մասնագիտություններին։

«Երեմյան Փրոջեքթս»-ի տաղավարում ներկայացված էին ընկերությունում առկա թափուր հաստիքները, աշխատանքային առավելությունները։

Ընկերության Կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցությունների բաժնի ղեկավար Տաթև Այրումյանը նշեց, որ որպես գործատու մշտապես կարևորում են երիտասարդ կադրերի ներգրավվածությունը․ «Բուհ-գործատու համագործակցությունը մեր ընկերության գործունեության կարևոր մասն է կազմում։ ԵՊՀ-ի հետ այդ կապն ամրապնդելու համար դեռ նախորդ տարի համագործակցության հուշագիր ենք կնքել։ Մենք բաց ենք՝ համագործակցելու կրթական հաստատությունների հետ՝ քոլեջներից մինչ համալսարաններ։ Մեզ համար կարևոր է ճիշտ վայրում, ճիշտ կադրեր ընտրելը և այսպիսի միջոցառումները մեզ միանշանակ օգնում են այդ կարևոր գործում» ։

«Երեմյան Փրոջեքթս»-ի տաղավարում նաև համտես-հյուրասիրություն էր կազմակերպվել։ Հյուրերը փորձել են «Երեմյան Փրոդաքթս»-ի «Սերմից՝ սեղան» հայեցակարգով արտադրված, բնական ու սննդարար կաթնամթերքը, ընկերության քիմիկ-լաբորանտների օգնությամբ նմուշառումներ իրականացրել և սովորել՝ տնային պայմաններում տարբերակել որակյալ ու անորակ կաթնամթերքը։ «Երեմյան Փրոջեքթս»-ի տաղավարում իրականացվել է նաև խաղարկություն, որի արդյունքներն ամփոփելուց հետո, 1 հաջողակ մասնակից ստանալու է «Երեմյան Փրոջեքթս»-ի նվեր-քարտ, որը հնարավորություն կտա օգտվել Ընկերության բոլոր կոնցեպտուալ ռեստորաններից, առաքման ծառայությունից և «Երեմյան Փրոդաքթս»-ի ֆիրմային խանութներից։

Մայր բուհի ուսանողներն ու շրջանավարտները հենց տեղում բազմաթիվ հայտեր են լրացրել՝ ցանկություն հայտնելով միանալ ՀՀ-ում բիզնես ոլորտի խոշոր գործատու և ռեստորանային ոլորտի առաջատար «Երեմյան Փրոջեքթս»-ին։

«Դատելով հայտերի քանակից, հնարավոր է՝ առաջիկայում որոշ թափուր հաստիքներում տեսնենք հենց համալսարանականներին, բայց սա, իհարկե, պարզ կդառնա, երբ մեր մասնագետներն ուսումնասիրեն առկա հայտերն ու դրանց համապատասխանությունը մեր ընկերության պահանջներին։ Սակայն մենք բաց ենք նաև պրակտիկայի համար։ Վերջին տարիներին այդ հնարավորությունից օգտվել են տասնյակ ուսանողներ՝ձեռք բերելով գործնական արժեքավոր հմտություններ»:
Կրթական ծրագրերի համապատասխանեցմանն առնչվող պանելային քննարկման ժամանակ ընկերությունը վերահաստատել է շարունակական համագործակցության ցանկությունն ու առաջարկել երկուստեք նպաստել այնպիսի փոփոխություններին, որոնք առավել արդյունավետ ու օգտակար կդարձնեն ուսանողական պրակտիկաներն ու նաև աշխատաշուկայում ներգրավվելու գործընթացները։

2023
Մայիս 16
Ավելին
Շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը վերապատրաստվել է Մադրիդի «Ramón Freixa» ռեստորանում

Շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը վերապատրաստվել է Մադրիդի «Ramón Freixa» ռեստորանում

«Ռենոմե» ռեստորանի շեֆ-խոհարար, «Երեմյան ակադեմիա»-յի Խոհարարական ծրագրերի ղեկավար Կարեն Խաչատրյանը ապրիլի 10-ից մայիսի 6-ը վերապատրաստում է անցել Մադրիդի «Único Madrid» հյուրանոցի` միշլենյան 2 աստղ ունեցող «Ramón Freixa» ռեստորանում։

Մադրիդում թվով 3-րդ վերապատրաստման ձևաչափի շնորհիվ Կարենը մոտ 1 ամիս «Ramón Freixa» ռեստորանի շեֆ-խոհարարի և մյուս թիմակիցների հետ պատրաստել է հենց հյուրերի համար։

«Այս ռեստորանի շեֆը հայտնի է նրանով, որ «DIOR»-ի հետ է համագործակցել և յուրաքանչյուր պարֆյումի համար իր ուտեստն է մտածել: Վերապատրաստման ժամանակ հեղինակային սեթն ենք ուսումնասիրել և պիտի ասեմ, որ մենք «Ռենոմե»-ում ևս բարձր որակ ենք ապահովում, իհարկե, միշտ առաջ գնալու և սովորելու տեղ կա»:

Ընտրությունը եղել է Իսպանիան, քանի որ այնտեղ շեշտը դրված է ոչ թե բաղադրատոմսերի, այլ՝ տեխնիկաների վրա։ Ընդհանուր առմամբ, սա Կարեն Խաչատրյանի 5-րդ վերապատրաստումն էր։

«Այս ճամփորդության ընթացքում հասցրել եմ լինել նաև 10 ռեստորաններում, որից 6-ը՝ միշլենյան։ Բացի այդ մասնակցել եմ մի իրադարձության, որը 4 տարին մեկ է լինում: Միջոցառման ժամանակ ներկայացնում են այդ տարածաշրջանում առկա բոլոր մթերքները․ Իսպանիայի բոլոր հայտնի շեֆերը ներկա են լինում»։

Շեֆ-խոհարարը նշում է՝ մեկնել էր՝ ոգեշնչման, նոր լիցքեր ու ստեղծագործելու էներգիա ստանալու համար։

«Այժմ «Ռենոմե»-ի մենյուի վրա եմ աշխատում և քանի որ այն ներկայանում է որպես հեղինակային խոհանոց, որևէ բան չենք նմանօրինակում։ Արտերկրում ուսումնասիրած տեխնիկաները պետք է տեղայնացնենք և մեր ունեցած մթերքով ստեղծենք նորույթ, որում հենց մեր միտքն է։ Նմանօրինակ ռեստորանում կրկնություններ չեն կարող լինել, հյուրերը գիտեն՝ ուր են գալիս և ինչի համար են վճարում»:

Կարեն Խաչատրյանի խոսքով՝ անկախ խոհարարի ունեցած գիտելիքներից և հմտություններից, ձեռքը մասնագիտական զարկերակին պահելու և անընդհատ կատարելագործման համար վերապատրաստումները և տարբեր երկրների խոհանոցներում տեղի ունեցող զարգացումներին հետևելն անհրաժեշտություն են բոլորի համար։

2023
Մայիս 07
Ավելին
ՀՊՏՀ աշխատանքային տոնավաճառին ուսանողների կողմից աննախադեպ քանակի աշխատանքային հայտեր են ստացվել

ՀՊՏՀ աշխատանքային տոնավաճառին ուսանողների կողմից աննախադեպ քանակի աշխատանքային հայտեր են ստացվել

Լինելով բիզնես ոլորտի առաջատար գործատու՝ «Երեմյան Փրոջեքթս»-ը մասնակցել է ՀՊՏՀ աշխատանքային տոնավաճառին՝ ուսանողների կողմից ստանալով աննախադեպ քանակի աշխատանքային հայտեր։
Մեր թիմն ուսանողներին ներկայացրել է «Երեմյան Փրոջեքթս»-ին միանալու առավելություններն ու ընկերությունում առկա թափուր հաստիքները։

2023
Մայիս 05
Ավելին
Շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը վերապատրաստվել է Ֆրանսիայի հեղինակավոր «Lenôtre» դպրոցում

Շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը վերապատրաստվել է Ֆրանսիայի հեղինակավոր «Lenôtre» դպրոցում

Ընկերության շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը մարտի 13-17-ը վերապատրաստում է անցել Ֆրանսիայի Ղանժիս քաղաքում՝ խոհարարական արվեստների հեղինակավոր «Lenôtre» դպրոցում։

Վերապատրաստվողների խումբը ղեկավարել է Ֆրանսիայում ամենաբարձր կոչմամբ (Master of France) շեֆ-հրուշակագործ Ժեղաղ Տուղինը։

«Lenôtre»-ում նրանք ուսումնասիրել են պաղպաղակի ստեղծման ու պահպանման բոլոր փուլերը, որպեսզի հետագայում ցանկացած նոր բաղադրատոմս կառուցվի մեծ ճշգրտությամբ։

«Ղանժիսը համարվում է Եվրոպայի ամենամեծ արդյունաբերական շուկան, այս քաղաք այցելում են ամենատարբեր երկրներից, իսկ «Lenôtre»-ն ֆրանսիացիների ամենահին ու մասնագիտական դպրոցներից մեկն է, որը մշտապես առանձնացել է իր դրական ու որակյալ մոտեցումներով։ Ես այնտեղ էի՝ վերապատրաստման նպատակով, բայց բազմաթիվ երիտասարդներ մասնագիտական կրթություն են ստանում այնտեղ և այդպես դպրոցը տարիներ շարունակ երկրում ապահովում է մասնագիտական շուկան:

Ծրագիրն ինքս էի գտել, որից հետո այն ներկայացրել էի ընկերությանը։ Ընկերությունն էլ, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ՝ ևս, չի մերժել և կարգավորել է մասնակցության համար անհրաժեշտ բոլոր ֆինանսական և փաստաթղթային հարցերը»:

Հագեցած ու արդյունավետ դասընթացի շնորհիվ առաջիկա ամիսը «Սիզընս Սվիթլենդ»-ի համար փորձարկումների ամիս է լինելու՝ պաղպաղակի տեսականու և որակի տեսանկյունից բարելավում ու նորություններ ապահովելու համար։

«Պաղպաղակը միշտ էլ բնական հումքից ենք ստացել՝ օգտագործելով մրգային ու շոկոլադային պաստաներ, հիմա փորձելու ենք իդելական համ, տեսք ու որակ ստանալ միայն մրգից ու ընդեղենից։ Բերքն ամեն տարի նույնը չի լինում, բայց աշխատելու ենք այնպես կառուցել պաղպաղակի բաղադրատոմսը, որ անկախ բերքի քաղցրության աստիճանից պաղպաղակի որակն ու համը չտուժեն, որ հաճախորդը միշտ գա իրեն ծանոթ համի հետևից»,- ասում է Անահիտ Միքայելյանը։

Անահիտն այցելել է նաև «RITZ» հյուրանոցի շեֆ-հրուշակագործ Ֆրանսուա Պեղէին, ծանոթացել նրա ստեղծած աղանդերներին և, իհարկե, պատմել «Երեմյան Փրոջեքթս»-ի մասին ու նրան հրավիրել Հայաստան։

Շոկոլադների արտադրությամբ զբաղվող ընկերությունների խանութ-սրահներն ուսումնասիրելու և ընկերությունում լավագույն փորձը կիրառելու համար նա եղել է նաև Շվեյցարիայում՝ Ցյուրիխ քաղաքում։

«Նմանօրինակ ուղևորությունները կարևոր են ոչ միայն խոհանոցում հայտնվելու ու նրանց աշխատանքի կազմակերպման ձևին ծանոթանալու համար, այլև՝ նոր մշակույթ ուսումնասիրելու և տարբեր շեֆերի հանդիպելու համար՝ նրանցից քաղելով այն, ինչը քեզ պետք է։ Նաև հնարավորություն է՝ ծանոթանալու նոր տեխնիկաներին ու հումքերին»:

Անահիտ Միքայելյանը վերադարձել է նոր ու հետաքրքիր գաղափարներով, որոնք տեսանելի կլինեն առաջիկա ամիսներին սպասվող փոփոխություններում և ընկերությանը հնարավորություն կտան ևս մեկ քայլ առաջ գնալ ոլորտում՝ գրանցելով նոր արդյունքներ։

2023
Մարտ 18
Ավելին