Մասնաճյուղի տնօրեն
ՌեստորաններՆկարագրություն
Մասնաճյուղի կառավարիչը պատասխանատու է ռեստորանի ամենօրյա բնականոն աշխատանքի պատշաճ կազմակերպման համար: Իրականացնում է ամենօրյա պլանավորում, նյութատեխնիկական ապահովում, գույքի խնամքի կազմակերպում, ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծում: Պատասխանատու է սպասարկող անձնակազմի աշխատանքային գրաֆիկների սահմանման, ինչպես նաև դրանց ճշգրիտ պահպանման և սպասարկման չափանիշներին հետամուտ լինելու համար:
Պարտականություններ
• Պլանավորել, կազմակերպել և վերահսկել ռեստորանի աշխատանքը, վերահսկել սպասարկման չափանիշների պահպանումը, աշխատողների աշխատանքի որակը,
• Կազմակերպել ռեստորանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների համագործակցությունը,
• Վերահսկել ռեստորանի անվտանգության, ինժեներական համակարգերի անխափան աշխատանքը
• Կազմակերպել ամենօրյա ժողովներ անձնակազմի հետ
• Վերահսկել աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների, սանիտարական և անձնական հիգիենայի պահանջների, ներքին աշխատանքային կանոնակարգի, արտադրական և աշխատանքային կարգապահության պահանջների կատարումը և փաստաթղթավորումը,
• Պատասխանատու է ռեստորանում առկա գույքի, ապրանքների և հումքի ամբողջականության և անվտանգության համար
• Վերահսկել անհրաժեշտ ապրանքանյութական ռեսուրսների պաշարների առկայությունը մասնաճյուղում,
• Պատասխանատու է մասնաճյուղի համար ձեռք բերված ցանկացած ապրանքի որակի համար,
• Վերլուծել ռեստորանի պահանջարկը՝ հաշվի առնելով սպառողական պահանջարկի և ռեստորանային ծառայությունների շուկայի զարգացման միտումները,
• Վերահսկել ռեստորանի ֆինանսական շարժը
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն,
• Կառավարման փորձ՝ նվազագույնը 5 տարի,
• Թիմ ղեկավարելու ունակություն,
• Հետևողականություն աշխատանքում,
• Պլանավորելու գերազանց ունակություն
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին hr@yeremyanprojects.com կամ զանգահարե՛ք 041 046 818 հեռախոսահամարով։