Բարմեն-գանձապահ

Ռեստորաններ

Նկարագրություն


Բարմեն-գանձապահն իրականացնում է երկու հիմնական գործառույթ․ կազմակերպում ու իրականացնում է ռեստորանի բարի և դրամարկղի աշխատանքը: Կարևոր գործառույթներից է բարում ունենալ անհրաժեշտ քանակով մատուցման ճիշտ ջերմաստիճանի խմիչքների տեսականի, ստուգել դրանց որակը, անսխալ և ժամանակին կատարել պատվերները, լինել ճշտապահ և ուշադիր:

Բարմեն-գանձապահ

Պարտականություններ


• Ընդունել և կատարել ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, սուրճի և թեյի պատվերները
• Ապահովել անհրաժեշտ քանակի ու ջերմաստիճանի խմիչքների առկայությունը
• Օրվա ավարտին հաշվել դրամարկղի գումարը, համեմատել կտրոնները և հանձնել գլխավոր մենեջերին

Պահանջներ


• Փորձի առկայությունը ցանկալի է
• Պատասխանատվության բարձր զգացում
• Ուշադրություն և կենտրոնացում
• Պլանավորման ունակություն
• Կազմակերպված աշխատելու ունակություն
• Դրամարկղը ճշգրիտ վարելու ունակություն

Դիմելու կարգ


Հաստիքին դիմելու համար զանգահարե՛ք 041 015 818, 033 602 818 հեռախոսահամարներով։

Հաստիքն առկա է ստորև նշված վայրում


Դիմել աշխատանքի համար


Բիզնեսի համար

Ցանկանում եք համագործակցե՞լ կամ ունեք առաջարկնե՞ր, դիմե՛ք մեզ։

ԴԻՄԵԼ