Խոհարար (մանղալ)
ԽոհանոցՆկարագրություն
Ձեզ միշտ ասում են, որ ձեր պատրաստած խորովածն ուրիշ է ու ամենահամե՞ղը։ Ուրեմն ճիշտ տեղում եք։
Պարտականություններ
• Պատրաստել մանղալով ուտեստները համաձայն հաստատված բաղադրատոմսերի, պատրաստման տեխնոլոգիայի, սննդի անվտանգության կանոնների և ժամային նորմերի
• Ընդունել, մշակել և պահպանել մանղալով պատրաստվող ուտեստների հումքը՝ համաձայն հաստատված ընթացակարգի
• Օգտագործել մանղալով ուտեստ պատրաստելու համար կիրառվող սարքերը, սարքավորումները և տեխնիկան ճիշտ ու անվտանգ՝ համաձայն հաստատված կանոնների
• Պահպանել խոհանոցում գործող աշխատանքի սանիտարահիգիենիկ, անվտանգության և հակահրդեհային կանոնները
• Պահպանել խոհանոցային գույքը, տեխնիկան, սարքերը և գործիքները/պարագաները մաքուր և շահագործման համար անվտանգ վայրերում
• Ուսուցանել, փոխանակել ձեռք բերված փորձը նոր աշխատակիցներին և օգնականներին
• Վերահսկել օգնականների աշխատանքը
• Ապահովել հաճախորդների գոհունակությունը
Պահանջներ
• Ուտեստներ պատրաստելու համար՝ հումքի մշակման կանոնների գերազանց իմացություն
• Մանղալով ուտեստների պատրաստման գիտելիքներ և հմտություններ
• Մանղալով պատրաստվող ուտեստների ճաշացանկի բաղադրատոմսերի և տեխնոլագիական մշակման կանոնների գերազանց իմացություն և հմտություններ
• Ճաշացանկի ստեղծման և ինքնարժեքի հաշվառման գիտելիքներ
• Համային հատկանիշների գերազանց իմացություն
• Սննդի անվտանգության կանոնների գերազանց իմացություն
• Խոհանոցում աշխատանքային անվտանգության և սանիտարահիգիենիկ ու հակահրդեհային կանոնների գերազանց իմացություն
• Համի, հոտի և գույների տարբերակելու ունակություն
• Դանակների և այլ խոհարարական գործիքների հետ պատշաճ և անվտանգ կերպով վարվելու գերազանց հմտություն
• Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար զանգահարե՛ք 033 614 818, 033 617 818 հեռախոսահամարներով։