Հացթուխ
ԽոհանոցՆկարագրություն
Հացթուխի հիմնական գործառույթը պահանջվող հումքի մշակումն ու անուշաբույր հացի պատրաստումն են: Նա պետք է պահպանի հացի կայուն որակը՝ պահպանելով պատրաստման ժամկետները:
Պարտականություններ
• Իրականացնել օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ հումքի նախնական մշակումը
• Աշխատանքային օրվա սկզբին պատրաստել ավագ խոհարարի կողմից նախօրոք պլանավորված, անհրաժեշտ քանակությամբ խմոր
• Իրականացնել ամբողջ ցանցի համար պլանավորված քանակությամբ հացի պատրաստումը
• Պահպանել ջերմային մշակման կարգն՝ ըստ սահմանված չափանիշների
• Պատասխանատվություն կրել հացի բաղադրատոմսի և պատրաստման տեխնոլոգիայի պահպանման համար
• Պատասխանատու լինել որոշակի ժամկետներում հացի կայուն որակի ապահովման համար
• Որոշակի ժամկետներում համապատասխան քանակությամբ հաց տրամադրել ավագ խոհարարին
Պահանջներ
• Հումքի մշակման տեխնոլոգիաների իմացություն
• Խոհանոցային գույքի օգտագործման իմացություն
• Մասնագիտական կարողողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուրույն աշխատելու ունակություն
• Հաղորդակցման և թիմային աշխատանքի գերազանց հմտություններ
• Առաջադրանքները ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար զանգահարե՛ք 033 619 818 հեռախոսահամարով։