Գլխավոր հաշվապահ / «Երեմյան Ֆարմ»
ՀաշվապահությունՆկարագրություն
Փնտրում ենք Գլխավոր հաշվապահի։

Պարտականություններ
• Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը ՖՀՄՍ ստանդարտներին և ՀՀ և Հարկային օրենսդրության համաձայն, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
• Վերահսկել և ամփոփել արտադրության բոլոր ցիկլերի հաշվապահական գրանցումների ամբողջականությունը
• Վերահսկել և ամփոփել աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարների և այլ վճարների հաշվարկման աշխատանքները
• Վերահսկել և ամփոփել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները,
• Վերահսկել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով փաստաթղթերի ամբողջականությունը
• Վերահսկել և ամփոփել ըստ բյուջետային ծախսերի հոդվածների փաստացի ծախսի հաշվառման իրականացումը,
• Ապահովել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում` ըստ բյուջետային ծախսերի հոդվածների և դեբիտոր-կրեդիտորների,
• Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից,
• Ապահովել վճարումների ժամանակին և պատշաճ կերպով կատարումը և վերահսկումը և դրանց գրանցումը։
Պահանջներ
Գիտելիքներ և որակավորում ·
• Կրթական աստիճան - բարձրագույն , հաշվապահության, ֆինանսների, բիզնեսի բնագավառներում,
• Առնվազն 5 տարվա փորձ ֆինանսական կառավարման, հաշվապահության, բյուջեի կազմման, հաշվետվությունների կազմման, դրամական միջոցների տնօրինման բնագավառներում,
• ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայություն:
• Ֆինանսական և/կամ հաշվապահական հաշվառման ծրագրերի ( ՀԾ, 1C և այլ), ինչպես նաև ֆինանսական տվյալների վերլուծության իմացություն:
• Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի փորձագետ հաշվապահի որակավորումը ցանկալի է ։
Մասնագիտական ունակություններ
• Արդյունքների ստացման նպատակասլացություն, ·
• Գերազանց վերլուծական հմտություններ,
• Գերազանց մատուցման և կազմակերպչական հմտություններ,
• Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ,
• Կառավարման հմտություններ,
• Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
• Համագործակցում/թիմային աշխատանք,
• Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ:
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը՝ hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: