Մարքեթինգի բաժնի ղեկավար
Մարքեթինգ և հաղորդակցությունՆկարագրություն
Երեմյան ընկերության խմբի մարքեթինգի ղեկավարը պատասխանատու է ընկերության բոլոր բիզնես ուղղությունների ռազմավարական մարքեթինգային նախաձեռնությունների պլանավորման, իրականացման, վերահսկման ու գնահատման համար, մասնավորապես Երեմյան կաթնամթերքի արտադրության համար : Այս դերը ներառում է մարքեթինգի թիմի ղեկավարումը, համապարփակ մարքեթինգային ռազմավարությունների մշակումն ու իրականացումը և մեր բրենդի ուղերձների ու դիրքավորման արդյունավետ արձագանքման ապահովումը մեր թիրախային լսարանների շրջանում և մի շարք այլ գործառույթներ:
Պարտականություններ
• Մշակել և իրականացնել ընդհանուր մարքեթինգային ռազմավարություններ ինչպես կաթնամթերքի արտադրության, այնպես էլ այլ բիզնես ուղղությունների համար ՝ նպաստելով բրենդի աճին, շուկայի մասնաբաժնին և եկամուտներին:
• Իրականացնել շուկայի մանրակրկիտ հետազոտություն և վերլուծություն՝ բացահայտելու միտումները, հնարավորությունները և մրցակցային դինամիկան, տրամադրելով գործնական ներգործություններ մարքեթինգային ռազմավարությունների մշակման համար:
• Ապահովել բրենդի հետևողական և գրավիչ ուղերձներ բոլոր հարթակներում և մարքեթինգային նյութերում՝ բարձրացնելով բրենդի ճանաչելիությունն ու հավատարմությունը:
• Նախագծել ինտեգրված մարքեթինգային արշավներ և վերահսկել դրանց իրականացումը , ներառյալ թվային մարքեթինգը, ավանդական գովազդը, սոցիալական մեդիան և հասարակայնության հետ կապերը:
• Մշակել և կառավարել բովանդակության ռազմավարություններ, ներառյալ բովանդակության ստեղծումը , համադրումն ընկերության PR ռազմավարության հետ, կուրացիան և տարածումը՝ հաճախորդներին ներգրավելու և բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով:
• Ղեկավարել, ուղղորդել և զարգացնել մարքեթինգի թիմը՝ խթանելով համագործակցային և բարձր արդյունավետության մշակույթ:
• Բացահայտել և զարգացնել ռազմավարական գործընկերություններ և համագործակցություններ մատակարարների, լրատվամիջոցների, ինֆլյուենսերների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ մարքեթինգային ջանքերը բարելավելու նպատակով:
• Վերահսկել խթանիչ միջոցառումների, առևտրային ցուցահանդեսների, EXPO-ների և արտադրանքների թողարկումների պլանավորումն ու իրականացումը՝ բարձրացնելու բրենդի տեսանելիությունը և հաճախորդների ներգրավվածությունը:
• Հսկել և գնահատել մարքեթինգային նախաձեռնությունների, արշավների արդյունավետությունը՝ օգտագործելով առանցքային կատարողական ցուցանիշները (KPI) և վերլուծությունները, կայացնելով տվյալների վրա հիմնված որոշումներ՝ ռազմավարությունները օպտիմալացնելու նպատակով:
• Ամսական կտրվածքով մարքեթինգի կատարողականի զեկույցներ պատրաստել տնօրենի համար: Այս զեկույցները պետք է ներառեն արշավների արդյունավետության վերլուծությունը, ներդրումների հատույցը (ROI), շուկայի միտումները, հաճախորդների արձագանքը և գործնական առաջարկություններ ապագա ռազմավարությունների համար:
Պահանջներ
• Բակալավրի աստիճան մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում: Մագիստրոսի աստիճանը կամ MBA-ը պարտադիր է:
• Ապացուցված փորձ (8+ տարի) ղեկավար պաշտոններում՝ ինչպես արտադրության , այնպես էլ ծառայությունների մատուցման մարքեթինգում, (նախընտրելի է գյուղատնտեսության/կաթնամթերքի արտադրության կամ հյուրընկալության/ռեստորանային ոլորտներում):
• Համապարփակ մարքեթինգային ռազմավարությունների մշակման և իրականացման փորձ:
• Հայաստանում և տարածաշրջանում կաթնամթերքի արդյունաբերության և հյուրընկալության/ռեստորանային ոլորտի խորը իմացություն, ներառյալ միտումները, մարտահրավերները և հնարավորությունները:
• Արշավների և բրենդի դիրքավորման համար նորարար գաղափարներ և ստեղծագործական լուծումներ առաջարկելու ունակություն:
• Մարքեթինգային վերլուծություններ կատարելու հմտություններ, և այլ համակարգերի և թվային մարքեթինգի գործիքների տիրապետում:
• Ստեղծագործական և ռազմավարական մտածողություն՝ նորարարությունը խթանելու ունակությամբ:
• Բյուջեի կառավարման և կատարողականի չափանիշների հետ աշխատելու փորձ:
• Շուկայի տվյալները, արշավների կատարողականը և հաճախորդների ներգործությունները վերլուծելու և զեկույցներում տեղեկատվությունը հստակ և հասանելի ներկայացնելու հզոր ունակություն:
• Նախագծերի կառավարման գերազանց հմտություններ՝ միաժամանակ բազմաթիվ արշավներ և նախաձեռնություններ վերահսկելու համար:
• Մարտահրավերներին դիմակայելու և դրական վերաբերմունքով, նորարար լուծումներով հանդես գալու հմտություններ:
• Բացառիկ առաջնորդության և թիմի կառավարման հմտություններ:
• Հաղորդակցման, բանակցությունների և միջանձնային գերազանց հմտություններ:
• Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։