Բրենդ մենեջեր
Մարքեթինգ և հաղորդակցությունՆկարագրություն
«Երեմյան ընկերությունների խմբում » փնտրում ենք Բրենդ Մենեջերի `Մարքեթինգի և հաղորդակցության թիմին միանալու համար։
Պարտականություններ
Բրենդի ռազմավարության մշակում
* Մշակել և իրականացնել բրենդի ռազմավարություն մի շարք ռեստորանային կոնցեպտների համար՝ ապահովելով ներդաշնակ կապ բիզնեսի համընդհանուր նպատակների և շուկայում հստակ դիրքավորման հետ։
Ռեստորանի կառավարում
* Ապահովել և վերահսկել ‹‹Երեմյան Փրոջեքթս›› ընկերության բոլոր ռեստորանների փոխկապակցված և արդյունավետ բրենդի ներկայացումը՝ պահպանելով յուրաքանչյուր կոնցեպտի առանձնահատկությունները։
Արշավի պլանավորում և իրականացում
* Մշակել և իրականացնել մարքեթինգային արշավներ` ներառյալ առաջխաղացումներ, միջոցառումներ և սեզոնային առաջարկներ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ռեստորանային կոնցեպտի և թիրախային լսարանի առանձնահատկությունները։
* Վերլուծել մարքեթինգային արշավների արդյունավետությունը և կատարել ճշգրտումներ։
Շուկայի ուսումնասիրություն
* Պարբերաբար իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ հասկանալու համար հաճախորդների վարքագիծը, նախապատվությունները, ռեստորանային ոլորտի նոր միտումները, ինչպես նաև կիրառել խորքային գործիքակազմ բրենդի ռազմավարությունը բարելավելու համար:
Ապրանքանիշի հետևողականություն
*Հետևողականորեն ապահովել բրենդի հետ առնչվող հաղորդագրությունների ուղարկումը, վիզուալ բաղադրիչները և հաճախորդների փորձառությունը բոլոր մարքեթինգային հարթակներում և ռեստորաններում:
Համագործակցություն
* Սերտորեն համագործակցել թվային մարքեթինգի մենեջերի, մարքեթինգի մենեջերների և ռեստորանների մենեջերների հետ՝ ապահովելով միասնական թիմային աշխատանք մարքեթինգում և բրենդի նախաձեռնությունների անխափան կատարման մեջ:
Կատարողականի մշտադիտարկում
* Հետևել, ինչպես նաև վերլուծել յուրաքանչյուր ռեստորանի հիմնական կատարողականի ցուցանիշները PR մարքեթինգի տեսանկյունից ՝ տրամադրելով կանոնավոր հաշվետվություններ և օգտակար տեղեկատվություն ղեկավարությանը:
*PR մարքեթինգի տեսանկյունից կատարողականը օպտիմալացնելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում հանդես գալ ռազմավարություններում փոփոխություններ կատարելու առաջակություններով։
Բովանդակության մշակում
* Համակարգել բովանդակություն ստեղծողների և դիզայներների աշխատանքը՝ ստեղծելով բարձրորակ մարքեթինգային նյութեր՝ այդ թվում մենյու, նշան-ցուցանակներ, սոցիալական մեդիայի բովանդակություն, գովազդային նյութեր և այլն:
Գործընկերություն և համագործակցություն
*Ստեղծել ռազմավարական համագործակցություններ տեղական բիզնեսների, ինֆլյուենսերների և համայնքային կազմակերպությունների հետ՝ խթանելով բրենդի տեսանելիությունը և վստահելիության ցուցանիշի բարձրացումը:
Հաճախորդների հետադարձ կապ
* Հավաքել և վերլուծել հաճախորդների կարծիքները, առանձնացնել լրացման կամ բարելավման ենթական բացթողումները, և հանդես գալ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկություններով։
Բյուջեի կառավարում
* Պլանավորել և կառավարել յուրաքանչյուր ռեստորանի մարքեթինգային բյուջեն՝ ապահովելով ռեսուրսների արդյունավետ բաշխում, օպտիմալացված ծախսեր և առավելագույն ազդեցություն։
Պահանջներ
Կրթություն
* Բակալավրի աստիճան մարքեթինգի, բրենդինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում։ Մագիստրոսի աստիճանը կլինի առավելություն։
Փորձ
* Նվազագույնը 5 տարվա փորձ բրենդի կառավարման և մարքեթինգի ոլորտում, նախընտրելի է ռեստորանային և/կամ հյուրընկալության ոլորտում:
Վերլուծական հմտություններ
* Շուկայական տվյալների, մարքեթինգային արշավների կատարողականի և հաճախորդների մասին մանրամասն տեղեկատվության գեներացման և վերլուծության, որոշումներ կայացնելու գերազանց հմտություններ:
*Բյուջետավորման և ծախսերի կառավարման փորձ։
Ծրագրի կառավարում
* Զուգահեռաբար մի քանի բրենդի և նախաձեռնությունների ծրագրային կառավարման գերազանց հմտություններ։
Հաղորդակցում
* Հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններ։
Ստեղծագործականություն
*Նորարարական, ոլորտի միտումներին համապատասխան մտածելակերպ՝ ինքնատիպ և ազդեցիկ բրենդինգ և մարքեթինգային արշավներ մշակելու համար:
Ոլորտային գիտելիքներ
* Ռեստորանային և/կամ հյուրընկալության ոլորտի խորը գիտելիքները, ներառյալ միտումներ, խնդիրներ և հնարավորություններ, կդիտվի որպես առավելություն:
Տեխնիկական հմտություններ
* Մարքեթինգային ծրագրերի և գործիքակազմերի գերազանց իմացություն․ /Google Analytics-ը, CRM համակարգերը, սոցիալական մեդիայի կառավարման հարթակներ և այլն/։
Առաջնորդություն
* Թիմ ղեկավարելու և ոգեշնչելու կարողություն։
Անձնական հատկանիշներ
* Ճկունություն և հարմարվողականություն։
* Ժամկետների կառավարման հմտություններ։
* Ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Լեզուների իմացություն
*Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը՝ hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին։