Գրաֆիկ դիզայներ

Մարքեթինգ և հաղորդակցություն

Նկարագրություն


Մենք փնտրում ենք տաղանդավոր և ստեղծարար գրաֆիկ դիզայների, որը միանալով մեր թիմին տարբեր հարթակների համար կստեղծի աշխատանքներ, որոնք համապատասխանում են ընկերության վիզուալ ինքնությանը։

Գրաֆիկ դիզայներ

Պարտականություններ


• Ստեղծել տպավորիչ վիզուալներ սոցիալական մեդիայի հարթակների համար՝ հետևելով բրենդի ուղեցույցներին և թիրախային լսարանի պահանջներին
• Ստեղծել մակետներ տպագրական նյութերի համար, ինչպիսիք են բրոշյուրները, թռուցիկները, բաներները, գովազդային վահանակները
• Մշակել լուսանկարները՝ վիզուալ պատկերներին տալով առավել գրավիչ և ներկայանալի տեսք
• Ստեղծել գրավիչ գրաֆիկաներ՝ ցուցադրությունների, տարբեր իրադարձությունների համար
• Համագործակցել ընկերության տարբեր թիմերի հետ՝ հասկանալու դիզայնին վերաբերող նրանց պահանջները և առաջարկել դրանց համապատասխան լուծումներ
• Հետևել ոլորտի զարգացումներին՝ մշտապես բարձրացնելով ընկերության համար ստեղծվող վիզուալ պատկերների արդյունավետությունն ու որակը
• Կարողանալ աշխատել միաժամանակ մի քանի նախագծերի վրա՝ պահպանելով վերջնաժամկետները

Պահանջներ


• Adobe Photoshop, Illustrator, Corel ծրագրերի իմացություն
• Պորտֆոլիո, որն ի ցույց է դնում ձեր դիզայներական ուժեղ, բազմակողմանի և ստեղծարար հմտությունները
• Սոցիալական մեդիայի համար վիզուալներ ստեղծելու, լուսանկարներ մշակելու և տպագրական նյութերի վրա աշխատելու փորձառություն
• Գիտելիքներ տպագրության, գույների տեսության ու սկզբունքների վերաբերյալ
• Դետալներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն՝ աշխատանքի բարձր որակն ապահովելու համար
• Հաղորդակցության լավ հմտություններ, տարբեր թիմերի հետ աշխատելու կարողություն
• Առաջնահերթությունները տարբերակելու և վերջնաժամկետները պահպանելու կարողություն
• Դիզայնի նկատմամբ մեծ սիրո առկայություն և թարմ իդեաներ գեներացնելու կարողություն

Դիմելու կարգ


Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր պորտֆոլիոն և ինքնակենսագրականը՝ hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին։

Հաստիքն առկա է ստորև նշված վայրում


Դիմել աշխատանքի համար


Բիզնեսի համար

Ցանկանում եք համագործակցե՞լ կամ ունեք առաջարկնե՞ր, դիմե՛ք մեզ։

ԴԻՄԵԼ