Թվային մարքեթինգի մասնագետ

Մարքեթինգ և հաղորդակցություն

Նկարագրություն


Թվային մարքեթինգի մասնագետ

Պարտականություններ


• Աջակցել թվային հարթակների համար բովանդակության մշակմանը, ներառյալ սոցիալական մեդիայի հրապարակումները, բլոգի հոդվածները և կայքի թարմացումները:
• Աջակցել սոցիալական մեդիայի օգտահաշիվների կառավարմանը, ներառյալ գրառումների պլանավորումը, ներգրավվածության մոնիտորինգը և կատարողականի ցուցանիշների վերլուծությունը:
• Օգնել on-page և off-page SEO-ի աշխատանքներին՝ որոնման արդյունքներում դիրքերը բարելավելու և օրգանիկ տրաֆիկ ապահովելու համար:
• Աջակցել թվային մարքեթինգի արշավների պլանավորմանը, իրականացմանը և մոնիտորինգին, ներառյալ էլ. փոստով մարքեթինգը, PPC գովազդը և առաջխաղացումները;
• Հետևել և վերլուծել թվային մարքեթինգի արդյունավետությունը՝ օգտագործելով Google Analytics-ի և սոցիալական մեդիայի վերլուծական գործիքները, պատրաստել հաշվետվություններ և առաջարկություններ օպտիմալացման համար:
• Ընդհանուր աջակցություն տրամադրել մարքեթինգի թիմին, ներառյալ կայքի թարմացումներ, բլոգի հրապարակումներ, արխիվացում, ժամանակացույցերի կառավարում և մատակարարների կամ գործընկերների հետ համակարգում:

Պահանջներ


• Մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտում կրթություն:
• Թվային մարքեթինգի ոլորտում պրակտիկան կամ դասընթացները կդիտվի որպես առավելություն։
• Թվային մարքեթինգի սկզբունքների և տեխնիկաների հիմնարար իմացություն:
• Սոցիալական մեդիայի հարթակների, թվային մարքեթինգի գործիքների իմացություն (Facebook, Twitter, Instagram, LinkedIn և այլն);
• Հայերենի, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ:
• Microsoft Office Suite-ի (Word, Excel, PowerPoint) իմացություն և մարքեթինգային ծրագրերի (օրինակ՝ Google Analytics, Mailchimp) իմացությունը կդիտվի որպես առավելություն:
• Ստեղծագործական մտածելակերպ՝ մանրուքների և դիզայնի նկատմամբ ուշադրությամբ:
• Արագ փոփոխվող միջավայրում ինքնուրույն և թիմային աշխատելու ունակություն:

Դիմելու կարգ


Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։

Հաստիքն առկա է ստորև նշված վայրում


Դիմել աշխատանքի համար


Բիզնեսի համար

Ցանկանում եք համագործակցե՞լ կամ ունեք առաջարկնե՞ր, դիմե՛ք մեզ։

ԴԻՄԵԼ