Արտադրության պետ
Կաթնամթերքի արտադրամասՆկարագրություն
Երեմյան Փրոդաքթսը աշխատանքի է հրավիրում արտադրության պետի։
Պարտականություններ
Արտադրական գործընթացների ամբողջական ղեկավարում, պլանավորում և վերահսկում
Օրական, շաբաթական և ամսական արտադրական ծրագրերի կազմում և դրանց կատարման ապահովում
Արտադրության արդյունավետության բարձրացման նպատակով վերլուծությունների իրականացում (քրոնոմետրաժ, ծախսերի կառուցվածք, կորուստների նվազեցում և այլն)
Հումքի, նյութերի և պատրաստի արտադրանքի մնացորդների կառավարման վերահսկում
Արտադրամասի աշխատակիցների ղեկավարում, աշխատանքային հերթափոխերի կազմակերպում
Արտադրական սարքավորումների տեխնիկական վիճակի վերահսկում և սպասարկման գործընթացների համակարգում
Որակի վերահսկման և սննդի անվտանգային չափանիշների (HACCP, ISO) պահպանման ապահովում
Արտադրական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը՝ ներառյալ ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծություն
Ռիսկերի գնահատում և գործընթացների բարելավման ծրագրերի առաջարկում
Նոր տեխնոլոգիաների և ավտոմատացման հնարավորությունների ուսումնասիրում և ներդրման առաջարկներ
Պահանջներ
Բարձրագույն տեխնիկական կամ ինժեներատեխնոլոգիական կրթություն (Սննդի անվտանգություն,
Սննդի արդյունաբերության տեխնոլոգիա կամ հարակից ուղղություններ)
Առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ արտադրության ղեկավար կամ ավագ տեխնոլոգի պաշտոնում
Կաթնամթերքի արտադրության գործընթացների խորքային իմացություն
Ֆինանսատնտեսական վերլուծության հմտություններ՝
Օպերացիոն ծախսերի և արդյունավետության վերլուծություն
Աշխատանքային փուլերի պլանավորման և նախագծման հմտություններ
HACCP, GMP, ISO 22000 կամ համարժեք ստանդարտների իմացություն
Ղեկավարային հմտություններ, թիմի աշխատանքը կազմակերպելու և որոշումներ ընդունելու ունակություն
Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և համակարգված մոտեցում
Համակարգչային հմտություններ (MS Excel բարձր մակարդակ, արտադրական հաշվառման ծրագրերի իմացությունը՝ առավելություն)
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։