Շեֆ խոհարար-դասավանդող

Երեմյան Ակադեմիա

Նկարագրություն


«Խոհարարության և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան» հրավիրում է իր թիմին միանալու փորձառու շեֆ-խոհարարի, ով պատրաստ է իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները փոխանցել ապագա խոհարարներին։

Շեֆ խոհարար-դասավանդող

Պարտականություններ


• Դասավանդել խոհարարական արվեստի տեսական և գործնական դասընթացներ՝ համաձայն հաստատված ուսումնական ծրագրի։
• Ղեկավարել ուսանողների գործնական աշխատանքները խոհանոցում ։
• Գնահատել ուսանողների գիտելիքները և պատրաստվածությունը՝ համաձայն գնահատման չափորոշիչների։
• Մասնակցել ուսումնական ծրագրերի մշակման, կատարելագործման և ակադեմիայի միջոցառումներին։

Պահանջներ


• Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ շեֆ-խոհարարի պաշտոնում (դասավանդման փորձը կդիտվի որպես առավելություն)։
• Տիրապետել տարբեր խոհարարական տեխնիկաների, բաղադրիչների մշակման և մատուցման ժամանակակից մեթոդների ։
• Գիտելիքներ սննդի անվտանգության, հիգիենայի ստանդարտների մասին։
• Հաղորդակցման, թիմային աշխատանքի և ուսուցման գերազանց հմտություններ։
• Պատասխանատվության բարձր զգացում :

Դիմելու կարգ


Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։

Հաստիքն առկա է ստորև նշված վայրում


Դիմել աշխատանքի համար


Բիզնեսի համար

Ցանկանում եք համագործակցե՞լ կամ ունեք առաջարկնե՞ր, դիմե՛ք մեզ։

ԴԻՄԵԼ