Առաքման կենտրոնի օպերատոր
Առաքման կենտրոնՆկարագրություն
Առաքման կենտրոնի օպերատորի հաստիքին հավակնող թեկնածուն պետք է ունենա հաղորդակցության գերազանց հմտություններ, տիրապետի օտար լեզուների, քանի որ նա ռեստորանների և հաճախորդների միջև կապ ստեղծող օղակում է։
Պարտականություններ
• Պատասխանել մուտքային զանգերին, հաճախորդներին տրամադրել ամբողջական տեղեկատվություն ճաշացանկի, գների և առաքման պայմանների վերաբերյալ
• Ընդունել առցանց ստացվող պատվերները
• Մշակել և անսխալ մուտքագրել ընդունված բոլոր պատվերները
• Պահպանել հեռախոսազանգերին պատասխանելու համար սահմանված կանոնները
• Գերազանց տիրապետել ընկերության ճաշացանկին
Պահանջներ
• Աշխատանքային փորձը զանգերի կենտրոնում ցանկալի է
• Օտար լեզուների իմացությունը պարտադիր է
• Կիրթ և գրագետ խոսք
• Համբերատարություն և սթրեսակայունություն
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար զանգահարե՛ք 033 620 818, հեռախոսահամարով։