Խոհարար
ԽոհանոցՆկարագրություն
Խոհարարն աշխատում է ռեստորանի սրտում՝ ստեղծելով համի և բույրի հիշողությունը։ Նա ռեստորանի հաջողության, ընկերության հեղինակության բարձրացման և հաճախորդների գոհունակության գլխավոր դերակատարներից է։
Պարտականություններ
• Պատրաստել ուտեստները համաձայն հաստատված բաղադրատոմսերի, պատրաստման տեխնոլոգիայի, սննդի անվտանգության կանոնների և ժամային նորմերի
• Ընդունել, մշակել և պահպանել տարբեր ուտեստների հումքը՝ համաձայն հաստատված ընթացակարգի
• Օգտագործել տարբեր ուտեստ պատրաստելու համար կիրառվող սարքերը, սարքավորումները և տեխնիկան ճիշտ ու անվտանգ՝ համաձայն հաստատված կանոնների
• Պահպանել խոհանոցում գործող աշխատաքի սանիտարահիգիենիկ, անվտանգության և հակահրդեհային կանոնները
• Պահպանել խոհանոցային գույքը, տեխնիկան, սարքերը և գործիքները/պարագաները մաքուր և շահագործման համար անվտանգ վայրերում
• Ուսուցանել, փոխանցել ձեռք բերված փորձը նոր աշխատակիցներին և օգնականներին
• Վերահսկել օգնականների աշխատանքը
• Ապահովվել հաճախորդների գոհունակությունը
Պահանջներ
• Ուտեստներ պատրաստելու համար՝ հումքի մշակման կանոնների գերազանց իմացություն
• Տարբեր ուտեստների պատրաստման գիտելիքներ և հմտություններ
• Տարբեր ուտեստների ճաշացանկի բաղադրատոմսերի և տեխնոլոգիական մշակման կանոնների գերազանց իմացություն և հմտություններ
• Ճաշացանկի ստեղծման և ինքնարժեքի հաշվառման գիտելիքներ
• Համային հատկանիշների գերազանց իմացություն
• Սննդի անվտանգության կանոնների գերազանց իմացություն
• Խոհանոցում աշխատանքային անվտանգության և սանիտարահիգիենիկ և հակահրդեհային կանոնների գերազանց իմացություն
• Համի, հոտի և գույների տարբերակման ունակություն
• Դանակների և այլ խոհարարական գործիքների հետ պատշաճ և անվտանգ կերպով վարվելու գերազանց հմտություն
• Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար զանգահարե՛ք 041 048 818, 033 615 818 հեռախոսահամարներով։