Գնումների բաժնի պատվերների համակարգման մասնագետ

Գնումների բաժին

Նկարագրություն


Գնումների բաժնի պատվերների համակարգման մասնագետն օժտված է ժամանակի ճիշտ կառավարման և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություններով, նա պատասխանատու է ընկերության բոլոր ստորաբաժանումների գնման հայտերի ընդունման համար։

Գնումների բաժնի պատվերների համակարգման մասնագետ

Պարտականություններ


• Իրականացնել Ընկերության բոլոր ստորաբաժանումների գնման հայտերի ընդունում
• Համակարգել ստացված հայտերը, անհրաժեշտության դեպքում հստակեցնել պատվիրատու հանդիսացող ստորաբաժանման հետ
• Իրականացնել պատվերների մշակում և բաշխում ըստ մատակարար ֆիրմաների
• Հետևել գնումների առաքման ընթացքին, մինչև պատվիրատու ստորաբաժանման հանձնումը
• Իրականացնել համեմատում պատվերի և տվյալ ստորաբաժանման վրա կատարված մուտքերի միջև, իրականացնել գնային մոնիթորինգ նախորդ մուտքերի հետ
• Կազմել վճարման հանձնարարագրերը՝ համաձայն պահանջագրի և հաշիվ-ապրանքագրի՝ փոխանցել վճարման
• Պատասխանատու լինել պատվերների համակարգման, գնումների և վճարումների գործընթացի ամբողջականության համար

Պահանջներ


• Բարձրագույն կրթություն
• ՀԾ-ի իմացություն
• MS Office, Excel, E-invoicing իմացություն
• Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
• Ճշտապահություն և ազնվություն
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
• Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն

Դիմելու կարգ


Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին hr@yeremyanprojects.com կամ զանգահարե՛ք 041 046 818 հեռախոսահամարով։

Հաստիքն առկա է ստորև նշված վայրում


Դիմել աշխատանքի համար


Բիզնեսի համար

Ցանկանում եք համագործակցե՞լ կամ ունեք առաջարկնե՞ր, դիմե՛ք մեզ։

ԴԻՄԵԼ