Մենեջեր
ՌեստորաններՆկարագրություն
Մենեջերը պատասխանատու է ծառայության բոլոր ստորաբաժանումներում որակյալ աշխատանքի ապահովման և վերահսկման համար։ Այս հաստիքն առկա է «Երեմյան Քեյթրինգ»-ում։
Պարտականություններ
• Պլանավորել ռեստորանի աշխատակազմի աշխատանքը,
• Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը,
• Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը,
• Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը,
• Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
• Գնահատել աշխատակազմի աշխատանքը՝ իրականացնելով և ապահովելով նրանց արտադրողականությունն ու սպասարկման որակը բարձրացնող մոտիվացիոն ծրագրեր,
• Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը,
• Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
• Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը ռեստորանային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
• Ղեկավարման փորձ՝ 1-2 տարի
• Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն
• Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
• Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ,
• Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
• Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն։
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար զանգահարե՛ք 033 613 818 հեռախոսահամարով։