Մենեջեր

Ռեստորաններ

Նկարագրություն


Մենեջերը պատասխանատու է ծառայության բոլոր ստորաբաժանումներում որակյալ աշխատանքի ապահովման և վերահսկման համար։ Այս հաստիքն առկա է Սմոքինգ շեֆ , Սիզընս , Սանտաֆե , Պանդոկ Երևան և Շերեփ ռեստորաններում :

Մենեջեր

Պարտականություններ


• Պլանավորել ռեստորանի աշխատակազմի աշխատանքը,
• Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը,
• Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը,
• Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը,
• Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
• Գնահատել աշխատակազմի աշխատանքը՝ իրականացնելով և ապահովելով նրանց արտադրողականությունն ու սպասարկման որակը բարձրացնող մոտիվացիոն ծրագրեր,
• Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը,
• Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:

Պահանջներ


• Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը ռեստորանային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
• Ղեկավարման փորձ՝ 1-2 տարի
• Ռուսերեն / անգլերեն լեզվի գերազանց իմացություն
• Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
• Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ,
• Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
• Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն։

Դիմելու կարգ


Հաստիքին դիմելու համար ուղարկեք ձեր ինքնակենսագրականը նշված էլ հասցեին ՝ hr@yeremyanprojects.com , նշելով հաստիքը որի համար դիմում եք :

Հաստիքն առկա է ստորև նշված վայրում


Դիմել աշխատանքի համար


Բիզնեսի համար

Ցանկանում եք համագործակցե՞լ կամ ունեք առաջարկնե՞ր, դիմե՛ք մեզ։

ԴԻՄԵԼ