Ադմինիստրատիվ օգնական
Կենտրոնական գրասենյակՆկարագրություն
Ադմինիստրատիվ օգնականը պետք է ունենա հաղորդակցման գերազանց հմտություններ, ժամանակի կառավարման և առաջնահերթությունների սահմանման ունակություններ՝ հաստիքից բխող կազմակերպչական և լոգիստիկ հարցերի իրականացման համար։
Պարտականություններ
• Կազմել ու համակարգել անմիջական ղեկավարի հանդիպումների ու հարցազրույցների գրաֆիկները
• Տրամադրել ընդհանուր և կազմակերպչական բնույթ կրող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն
• Պատասխանել մուտքային հեռախոսազանգերին և էլեկտրոնային հարցումներին, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն
• Իրականացնել աշխատակիցների հաճախելիության աշխատաժամանակային աղյուսակների համակարգումը
• Իրականացնել անմիջական ղեկավարի կարգադրությամբ այլ ադմինիստրատիվ աշխատանքներ
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն
• MS Office /Word, Excel/ փաթեթի իմացություն
• Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
• Ադմինիստրատիվ գրագրության, նամակագրության հմտություններ
• Գերազանց հաղորդակցական հմտություններ
• Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին
• Արագ կողմնորոշվելու ունակություն, կազմակերպչական հմտություններ
• Սթրեսակայունություն, ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին hr@yeremyanprojects.com կամ զանգահարե՛ք 041 046 818 հեռախոսահամարով։