Մենեջեր
ՌեստորաններՆկարագրություն
Մենեջերը պատասխանատու է ռեստորանի սպասարկող անձնակազմի աշխատանքի անմիջական հսկողության համար, որը ներառում է հյուրերին դիմավորելուց մինչև ճանապարհելու ողջ ընթացքը, ինչպես նաև դրան նախորդող և հաջորդող գործընթացների կազմակերպումը և անհրաժեշտ պայմանների ապահովումը: Հնարավոր խնդիրների դեպքում մենեջերից պահանջվում է ճկունություն և սթրեսակայունություն՝ արդյունավետ և խելամիտ որոշումներ կայացնելու համար։
Պարտականություններ
• Պլանավորել ռեստորանի աշխատակազմի աշխատանքը
• Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը
• Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը
• Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը
• Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին
• Գնահատել աշխատակազմի աշխատանքը՝ իրականացնելով և ապահովելով նրանց արտադրողականությունն ու սպասարկման որակը բարձրացնող մոտիվացիոն ծրագրեր
• Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը
• Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
• Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը ռեստորանային ոլորտում կդիտվի որպես առավելություն
• Ղեկավարման փորձ՝ նվազագույնը 1 տարի
• Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն
• Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն
• Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ
• Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
• Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին կամ զանգահարե՛ք 041 034 818, 041 028 818, 041 023 818 հեռախոսահամարներով։