Մարդկային ռեսուրսների մասնագետ / «Ճաշարանային նախագծեր»

Մարդկային ռեսուրսներ

Նկարագրություն


«Երեմյան Փրոջեքթս»-ը փնտրում է մարդկային ռեսուրսների մասնագետի «Ճաշարանային նախագծեր»-ում․

Մարդկային ռեսուրսների մասնագետ / «Ճաշարանային նախագծեր»

Պարտականություններ


• Իրականացնել աշխատակիցների հավաքագրման և ընդունման գործընթացը,
• Վերլուծել և գնահատել կադրերի պահանջարկը և դրա ապահովման հնարավոր բոլոր աղբյուրները, պլանավորել ընթացիկ պահանջարկին համապատասխան թափուր աշխատատեղերի համալրումը,
• Վարել դիմորդների տվյալների բազաները, կազմել հարցազրույցների ժամանակացույց, վարել թեկնածուների հետ հարցազրույցներն ու բանակցությունները, կատարել անձնակազմի նախնական ընտրություն,
• Կազմակերպել նոր աշխատակիցների և նոր պաշտոն ստացած աշխատակիցների ինտեգրման գործընթացը,
• Իրականացնել ադմինիստրատիվ գործունեություն՝ գրասենյակային պարագանների ապահովում, արտահագուստի պատվիրում և բաշխում,
• Հետևել պարտադիր կորպորատիվ վարքագծի կանոնների պահպանմանը,
• Վերահսկել աշխատակիցների հաճախումը, վարել աշխատակիցների անձնական գործերը, սանիտարական գրքույկները։
• Պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել գործընթացների բարելավման առաջարկություններ․

Պահանջներ


• Բարձրագույն մասնագիտական կրթություն կամ որակավորում,
• Աշխատանքային փորձը պարտադիր չէ
• Հարցազրույցներ վարելու և բանակցելու հմտություններ,
• Համակարգչային հմտություններ,
• Պատասխանատվության բարձր զգացում, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
• ՀՀ տարածքում պարբերաբար իրականացվող գործուղումների պատրաստակամություն․

Դիմելու կարգ


Կարող եք դիմել այս աշխատանքին ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. Հասցեին hr@yeremyanprojects.com կամ զանգահարել 098594870

Հաստիքն առկա է ստորև նշված վայրում


Դիմել աշխատանքի համար


Բիզնեսի համար

Ցանկանում եք համագործակցե՞լ կամ ունեք առաջարկնե՞ր, դիմե՛ք մեզ։

ԴԻՄԵԼ