Ճաշարանների խոհանոցի ղեկավար

Ճաշարանային նախագծեր

Նկարագրություն


«Երեմյան Փրոջեքթս»-ը փնտրում է ճաշարանների խոհանոցի ղեկավարի «Ճաշարանային նախագծեր»-ում:

Ճաշարանների խոհանոցի ղեկավար

Պարտականություններ


- Ղեկավարել ընկերությանը պատկանող ճաշարանների խոհանոցների աշխատանքը:
- Շրջել ճաշարաններով և վերահսկել խոհանոցները:
- Վերահսկել ճաշարաններում ավագ խոհարարների աշխատանքը:
- Պատասխանատու լինել հաստատված մենյուի ուտեստների բաղադրատոմսի և պատրաստման տեխնոլոգիայի և որակի պահպանման համար:
- Համակարգել խոհանոցներում պահեստավորված մթերքի պարբերական գույքագրումը և վերահսկել պահեստավորված մթերքի պահպանման կանոնների պահպանումը:
- Վերահսկել պատրաստման ժամկետների պահպանումը, ստուգել օգտագործվող մթերքի և պատրաստվող ուտեստների որակը:
- Հետևել խոհանոցի կարգապահական, սանիտարահիգիենիկ և աշխատանքի անվտանգության կանոններին։
- Մշակել և իրականացնել իր ղեկավարության տակ գտնվող աշխատակիցների գիտելիքների և հմտությունների շարունակ զարգացման գործողություններ:
- Իրականացնել խոհարարական անձնակազմի վերջնական ընտրություն:
- Նոր ճաշարանների բացման ժամանակ մասնակցել ընթացիկ պլանավորման աշխատանքներին:
- Պարբերաբար բրենդ շեֆին և գլխավոր տնօրենին ներկայացնել տեղեկատվություն և հաշվետվություններ կատարվող ընթացիկ աշխատանքի, խնդիրների և բարելավման անհրաժեշտության վերաբերյալ:

Պահանջներ


- Առնվազն 5 տարվա խոհարարի/ շեֆ խոհարարի փորձ, /ճաշարանային փորձը կդիտվի որպես առավելություն:
- Թիմեր ղեկավարելու հմտություններ:
- Միջանձնային հարաբերություններ ձևավորելու և պահպանելու հնարավորություն:
- Ռիսկերի գնահատման և կառավարման հմտություններ:
- Պլանավորման գերազանց հմտություններ:

Դիմելու կարգ


Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։

Հաստիքն առկա է ստորև նշված վայրում


Դիմել աշխատանքի համար


Բիզնեսի համար

Ցանկանում եք համագործակցե՞լ կամ ունեք առաջարկնե՞ր, դիմե՛ք մեզ։

ԴԻՄԵԼ