Մարդկային ռեսուրսների կառավարում / «Ճաշարանային նախագծեր» Կապան
Մարդկային ռեսուրսներՆկարագրություն
«Երեմյան Փրոջեքթս»-ը փնտրում է մարդկային ռեսուրսների մասնագետի «Ճաշարանային նախագծեր»-ում Սյունիքի մարզ Կապան քաղաքում։
Պարտականություններ
• Իրականացնել աշխատակիցների հավաքագրման և ընդունման գործընթացը,
• Վերլուծել և գնահատել կադրերի պահանջարկը և դրա ապահովման հնարավոր բոլոր աղբյուրները, պլանավորել ընթացիկ պահանջարկին համապատասխան թափուր աշխատատեղերի համալրումը,
• Վարել դիմորդների տվյալների բազաները, կազմել հարցազրույցների ժամանակացույց, վարել թեկնածուների հետ հարցազրույցներն ու բանակցությունները, կատարել անձնակազմի նախնական ընտրություն,
• Կազմակերպել նոր աշխատակիցների և նոր պաշտոն ստացած աշխատակիցների ինտեգրման գործընթացը,
• Իրականացնել ադմինիստրատիվ գործունեություն՝ գրասենյակային պարագանների ապահովում, արտահագուստի պատվիրում և բաշխում,
• Հետևել պարտադիր կորպորատիվ վարքագծի կանոնների պահպանմանը,
• Վերահսկել աշխատակիցների հաճախումը, վարել աշխատակիցների անձնական գործերը, սանիտարական գրքույկները։
• Պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել գործընթացների բարելավման առաջարկություններ․
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն,
• Աշխատանքային փորձը պարտադիր չէ
• Հարցազրույցներ վարելու և բանակցելու հմտություններ,
• Microsoft Office (Word, Excel) գիտելիքներ,
• Պատասխանատվության բարձր զգացում, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
• Սյունիքի մարզում պարբերաբար իրականացվող այցերի պատրաստակամություն։
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին, հարցերի դեպքում զանգահարե՛ք 098 59 48 70 հեռախոսահամարով։