Թիմի համալրում «Երեմյան Փրոդաքթս» - ում
Երեմյան ՓրոդաքթսՆկարագրություն
«Երեմյան Փրոդաքթս»-ը թիմը համալրելու համար փնտրում է նոր մարդկանց՝ հետևյալ թափուր հաստիքներում՝
• վաճառքի մենեջեր
• վարորդ առաքիչ
• գանձապահ-վաճառողուհի
Պարտականություններ
Վաճառքի մենեջեր
• Պատվիրատուների ներգրավում (հաճախորդի կամ վաճառակետի ներգրավում)
• Առկա գործընկերների հետ կապի պահպանում, վաճառակետում կատեգորիայի զարգացում
• Պոտենցիալ պատվիրատուի հետ բանակցությունների վարում
• Վաճառքի իրականացում Վանսելինգի միջոցով (Դեբիտորական պարտքերի վերահսկում)
• Վաճառքի արդյունքների վերլուծում և հաշվետվության ներկայացում
• Վաճառակետերում ապրանքների որակի (FI FO)-ի կատարում և քանակի վերահսկողություն
• Մերչնդայզինգի իրականացում վաճառակետերում
Վարորդ - առաքիչ
• Կատարել առաքումներ սահմանված երթուղիով
Գանձապահ-վաճառողուհի
• Սպասարկել հաճախորդներին, տրամադրել մասնագիտական խորհրդատվություն ապրանքների ընտրության հարցում
• Ապահովել հաճախորդների արագ և որակյալ սպասարկումը
• Հաճախորդներից ընդունել գումարը և տրամադրել կտրոն
• Օրվա ավարտին հաշվել դրամարկղի գումարը, համեմատել կտրոնները և հանձնել անմիջական ղեկավարին
Պահանջներ
Վաճառքի մենեջեր
• Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում պարտադիր է
• Հաղորդակցման բարձր հմտություններ
• Բանակցություններ վարելու ունակություն
• Վերլուծական մտածողություն
Վարորդ-առաքիչ
• Վարորդական իրավունքի առակայություն (B, C)
• Բարեհամբույր և կիրթ շփման ունակություն
• Իրեն կցված տարածքի լավ իմացություն
• Պատասխանատվության զգացում
Գանձապահ-վաճառողուհի
• Պատասխանատվության բարձր զգացում
• Կազմակերպված աշխատելու ունակություն
• Ուշադրություն և կենտրոնացում
• Աշխատանքների առաջնայնություն որոշելու կարողություն
• Օտար լեզվի իմացությունը ցանկալի է (ռուսերեն/անգլերեն)
• Աշխատանքային փորձը պարտադիր չէ
Դիմելու կարգ
Հստիքներին դիմելու համար զանգահարե՛ք 041-04-78-18 հեռախոսահամարով։
Վաճառքի մենեջերի հաստիքի դիմելու համար CV-ի առկայությունը պարտադիր է՝ hr@yeremyanprojects.com ։