Քոփիրայթեր
Մարքեթինգ և հաղորդակցությունՆկարագրություն
Մենք փնտրում ենք շնորհալի և ստեղծարար բովանդակություն ստեղծող քոփիրայթեր՝ մեր դինամիկ թիմին միանալու համար: Պահանջված թեկնածուն պատասխանատու է տարբեր հարթակներում՝ ապրանքանիշի ներկայությունը խթանող գրավիչ և կրեատիվ բովանդակության ստեղծման համար։ Այս դերը առանցքային է հաճախորդների ներգրավման և պահպանման համար՝ արդյունավետ կերպով ներկայացնելով մեր ռեստորանի պատմությունը, արժեքները և գաստրոնոմիական առաջնայնությունը:
Պարտականություններ
• Բովանդակության ստեղծում.
Մշակել բարձրորակ, օրիգինալ բովանդակություն ռեստորանի սոցիալական մեդիա հարթակների և տարատեսակ գովազդային նյութերի համար:
Գրել գրավիչ նկարագրություններ, որոնք ընդգծում են հիմնական բաղադրիչներն ու խոհարարական տեխնիկան:
Ստեղծել գրավիչ պատմություններ, որոնք կընդգծեն ռեստորանի ապրանքանիշը, պատմությունը և անհրաժեշտ կետերը:
• Սոցիալական մեդիայի կառավարում.
Ռեստորանի սոցիալական մեդիայի հարթակների՝ (Facebook, Instagram) կառավարում և վարում։
Մշակել և զարգացնել սոցիալական մեդիայի բովանդակության օրացույցներ, ներառյալ գրառումները, ենթագրերը և մուլտիմեդիա բովանդակությունը:
Պահպանել հետադարձ կապը հետևորդների հետ, պատասխանել մեկնաբանություններին և նամակներին, զարգացնել կապն առցանց հանրույթի հետ:
• Մարքեթինգային համագործակցություն.
Համագործակցել մարքեթինգային թիմի հետ՝ մշակելու և իրականացնելու բովանդակության ռազմավարությունը, որը համահունչ կլինի գովազդային արշավներին և տարվա ընթացքում իրականացվող նախաձեռնություններին:
Աջակցել գովազդային արշավների համար բովանդակության ստեղծմանը` թե՛ թվային, թե՛ տպագիր: Վստահ լինել, որ բովանդակությունը համապատասխանում է ռեստորանի ապրանքանիշի ոճին և որակի չափանիշներին:
Պահանջներ
Որակավորումներ
• Կրթություն․
Բակալավրի աստիճան լրագրության, հաղորդակցության, մարքեթինգի կամ հարակից ոլորտում:
• Աշխատանքային փորձ.
Վստահ փորձ բովանդակության ստեղծման ոլորտում, ցանկալի է հյուրընկալության կամ ռեստորանային բնագավառում:
Հրապարակված նյութերի պորտֆոլիո, որը բացահայտում է գրելու հմտություններն ու ստեղծարար միտքը:
Հմտություններ և կարողություններ
• Գրելու բացառիկ հմտություններ.
Հայերենի քերականության և կետադրության գերազանց տիրապետում,
գրելու բացառիկ կարողություն։
Բովանդակության տարբեր տեսակներ ստեղծելու ձիրք, ներառյալ հոդվածներ, սոցիալական մեդիա հրապարակումներ, էլ․ փոստի արշավներ և գովազդային նյութեր:
• Ստեղծարարություն և առաջադեմ մտածելակերպ.
Թիրախային լսարանի ներգրավման նպատակով՝ գրավիչ բովանդակություն ստեղծելու կարողություն:
Բովանդակության ստեղծման և խնդիրների լուծման նորարար մոտեցում։
• Մանրուքների հանդեպ ուշադրություն.
Բացառիկ ուշադրություն բովանդակության խմբագրման և սրբագրման հարցում՝ ճշգրտություն և որակ ապահովելու նպատակով:
• Ժամանակի կառավարում․
Միաժամանակ բազմաթիվ նախագծեր կառավարելու և արագընթաց միջավայրում վերջնաժամկետներ պահպանելու կարողություն:
• Համագործակցություն․
Մարքեթինգի թիմի, խոհարարների և անձնակազմի այլ անդամների հետ արդյունավետ աշխատելու միջանձնային հմտություններ:
• Հմտություններ․
Բազմաբովանդակ կոնտենտի ստեղծման ճկունություն՝ լսարանի համար հետաքրքիր բովանդակություն ապահովելու նպատակով։
Դիմելու կարգ
Ուղարկե՛ք CV-ն hr@yeremyanprojects.com էլ հասցեին՝ նշելով հաստիքը, որի համար դիմում եք: