Հասարակության հետ կապերի ղեկավար

Մարքեթինգ և հաղորդակցություն

Նկարագրություն


Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը պատասխանատու է ընկերության հասարակայնության հետ կապերի ռազմավարության, PR արշավների մշակման և իրականացման, ինչպես նաև ԿՍՊ ծրագրերի, արտաքին կապերի և գիտելիքների կառավարման համար։

Հասարակության հետ կապերի ղեկավար

Պարտականություններ


- Մշակել և իրականացնել ընկերության և հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցությունների ապահովմանն ուղղված PR ռազմավարություն՝ համապատասխան ընկերության առաքելությանը, տեսլականին և արժեքներին
-Մշակել և իրականացնել ընկերության նախագծերի և ծրագրերի մասին լայն հասարակայնության տեղեկացմանն ուղղված PR արշավներ
-Մշակել տեղեկատվական փաթեթներ (PR փաստաթղթերի) տարբեր միջոցառումների և տարբեր թիրախային լսարանների համար
- Մշակել բրենդային հաղորդակցութունների համար նախատեսված բովադակություն
-Վերահսկել գովազդային նյութերի, բրոշյուրների, թռուցիկների, գովազդային տեսանյութերի ստեղծմնան գործընթացը
-Նախապատրաստել և կառավարել բյուջե PR արշավների/միջոցառումների համար՝ ապահովելով ռեսուրսների արդյունավետ բաշխումն ու ծախսերի վերահսկումը
-Վերահսկել միջոցառումների բոլոր լոգիստիկ ուղղությունները, ներառյալ՝ վայրի ընտրությունը, սննդի կազմակերպումը, տրանսպորտը և տեղավորումը
-Համագործակցել ընկերության ներսում թիմերի հետ՝ բրենդի պատշաճ ներկայացման և կոմունիկացնելու համար
Ճգնաժամային հաղորդակցության կառավարում
- Մշակել և իրականացնել ճգնաժամային հաղորդակցության՝ իրավիճակին հարմարեցված մոտեցումներ և գործողություններ
-Կորդինացնել ճգնաժամային հանձնաժողովի թիմի աշխատանքը
Մեդիահարաբերության կառավարում
- Մշակել և իրականացնել մեդիահարաբերությունների ռազմավարություն և գործողությունների ծրագիր
-Մշակել տեղեկատվական փաթեթներ (PR փաստաթղթեր) և կազմակերպել լրատվամիջոցների համար հատուկ միջոցառումներ` մամուլի ասուլիսներ, ճեպազրույցներ, պրես-տուրեր և այլն
-Հավաքագրել և վերլուծել անհրաժեշտ տվյալներ՝ գնահատելու արշավների/միջոցառումների հաջողությունը, ԶԼՄ-ների լուսաբանումը սահմանված նպատակներին հասնելու համար
- Հանդես գալ որպես ընկերության խոսնակ
Սոցիալական կորպորատիվ պատասխանատվությանն ուղղված աշխատանքների կառավարում
-Մշակել և իրականացնել ԿՍՊ ռազմավարություն, որը համապատասխանում է ընկերության արժեքներին և բիզնես նպատակներին
-Խթանել գործընկերային հարաբերություններ, որոնք կամրապնդեն ԿՍՊ նախաձեռնություններն ու կմեծացնեն վերջինիս ազդեցությունը
- Պատրաստել կանոնավոր հաշվետվություններ ԿՍՊ գործունեության և արդյունքների վերաբերյալ
Փոխազդեցության կառավարում ներքին և արտաքին գործընկերների հետ
- Համագործակցել ներքին և արտաքին գործընկերների հետ, ներառյալ թիմի անդամները, հաճախորդները, գործընկերները, ոլորտի առաջատարներն ու հասարակական կարծիք ձևավորողները
- Զարգացնել հարաբերություններ, որոնք կբարձրացնեն ընկերության հեղինակությունը և ազդեցությունը կանոնավոր փոխգործակցության և արձագանքման շնորհիվ
- Կոմունիկացնել ներքին/արտաքին գործընկերներին կազմակերպչական զարգացումների, նախաձեռնությունների և արդյունքների մասին
- Սահմանել չափումներ՝ գնահատելու գործընկերների ներգրավվածության ջանքերի արդյունավետությունն ու գնահատման արդյունքները

Գիտելիքների կառավարում և ուսուցում
- Բացահայտել և հավաքել արժեքավոր գիտելիքներ կազմակերպության տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ փաստաթղթերից, գործընթացներից և աշխատակիցների փորձառությունիից
-Ստեղծել և պահպանել գիտելիքի համապարփակ շտեմարան կամ տվյալների բազա, որը հասանելի կլինի թիմին
-Դասակարգել ուսումնական տվյալները՝ հասանելի դարձնելով գիտելիքների կառավարման համակարգերը կիրառման համար
-Ներկայացնել գիտելիքների խթանման առավելությունները՝ ներգրավելով թիմի անդամներին գիտելիքների կառավարման ռազմավարության մշակման և իրականացման գործում

Պահանջներ


- Առնվազն 6+ տարվա աշխատանքային փորձ հաղորդակցության, հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի ոլորտում
-Հաջողակ PR ռազմավարությունների և գործողության պլանի մշակման և իրականացման փորձ
-ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարաբերությունների արդյունավետ վարման փորձ
- Թվային մարքեթինգի և սոցիալական մեդիա հարթակների բազային իմացություն
-Ընկերության և/կամ տվյալ բարձրաստիճան անձի հեղինակության կառավարման փորձ
-Ուժեղ բանակցային հմտություններ
-Հանրային խոսքի ձիրք և բովանդակության ստեղծման բացառիկ ունակություններ
-Հայերեն/ռուսերեն և անգլերեն լեզուներով հաղորդակցվելու գերազանց կարողություն և ներկայացման հմտություն
-Կազմակերպչական և պլանավորման հմտություններ
-Անձնակազմի ընտրության, վերապատրաստման և գիտելիքների գնահատման փորձ
-Խնդիրներ լուծելու ապացուցված փորձ՝ դժվար իրավիճակներում լուծումներ գտնելու համար
- Բազմակողմանի գործառույթների բացառիկ իրականացնման և արագ փոփոխվող միջավայրում դրսևորվելու հմտություն

Դիմելու կարգ


Ուղարկե՛ք CV-ն hr@yeremyanprojects.com էլ հասցեին՝ նշելով հաստիքը, որի համար դիմում եք:

Հաստիքն առկա է ստորև նշված վայրում


Դիմել աշխատանքի համար


Բիզնեսի համար

Ցանկանում եք համագործակցե՞լ կամ ունեք առաջարկնե՞ր, դիմե՛ք մեզ։

ԴԻՄԵԼ