Արշավների և ծրագրերի ղեկավար

Մարքեթինգ և հաղորդակցություն

Նկարագրություն


Արշավների և ծրագրերի ղեկավարը կառավարում է մարքեթինգային արշավների և ծրագրերի մշակումը, իրականացումը և գնահատումը՝ ներմուծելով CRM ռազմավարություններ՝ հաճախորդների ներգրավվածությունը բարձրացնելու և բիզնեսի աճը խթանելու համար: Արշավների և ծրագրերի ղեկավարի աշխատանքի շրջանակը ներառում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի բոլոր բիզնես ուղղությունները, ներառյալ՝ գյուղատնտեսության (կաթնամթերքի արտադրություն), հյուրընկալության (ռեստորանային նախագծեր, ճաշարանային նախագծեր, քեյթրինգ և առաքում ) և մասնագիտական կրթությանը (Ակադեմիա) առնչվող նախագծերն ու արշավները։ Արշավների և ծրագրերի ղեկավարը զեկուցելու է կազմակերպությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ, խմբի կառավարման խորհրդի անդամին։

Արշավների և ծրագրերի ղեկավար

Պարտականություններ


Աշխատանքի շրջանակը

1․ Արշավների կառավարում

• Ռազմավարական զարգացում

o Ներդնել, նախագծել և իրականացնել ռազմավարական և համապարփակ մարքեթինգային արշավներ համապատասխան գործիքներով, համահունչ "Երեմյան Փրոջեքթս"- ի նպատակներին և բրենդի իքնությանը՝ վաճառքի ավելացման և Ընկերության հեղինակությունը բարձրացնելու նպատակով։
o Սահմանել քարոզարշավի հստակ նպատակներ, թիրախային լսարաններ, հաղորդագրություններ և հիմնական կատարողական ցուցանիշներ (KPI)։
o Ներգրավել/աշխատել այլ գործընկերների/շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ՀՀ Կառավարության, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների, տեղական և արտասահմանյան ձեռնարկությունների և անհրաժեշտության դեպքում այլ կողմերի հետ։

• Ղեկավարում

o Համակարգել միջգործառնական թիմերի աշխատանքները արշավների իրականացման ընթացքում ապահովելով ժամանակացույցերի և որակի չափանիշների պահպանումը:
o Արդյունավետ համագործակցել Մարքեթինգի և PR թիմի, մյուս ստորաբաժանումների, ինչպես նաև «Երեմյան Փրոջեքթս» Ընկերությունների խմբի բոլոր բիզնես ուղղությունների և ստորաբաժանումների հետ:
o Ծրագրերի կառավարման ողջ ընթացքում սերտորեն համագործակցել PR ղեկավարի հետ:
o Նախաձեռնել, հանձնարարել և վերահսկել արշավների նյութերի ստեղծումը՝ պահպանելով հետևողականությունը (և որակը) բոլոր մակարդակներում։

• Իրագործման վերահսկում

o Կիրառել վերլուծական գործիքներ արշավների կատարողականին հետևելու և վերլուծելու նպատակով, կարգավորել ռազմավարությունները՝ հիմնված տվյալների նախնական պլանավորման վրա:
o Պատրաստել և կանոնավոր հաշվետվություններ ներկայացնել Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի տնօրենին արշավների արդյունքների, ներդրման շահութաբերությունն ու արդյունավետությունը գնահատելու (ROI) ցուցանիշների վերաբերյալ:

• Շուկայի հետազոտություն

o Իրականացնել շուկայի շարունակական վերլուծություն՝ բացահայտելու միտումները և հաճախորդների պատկերացումները, որոնք կարող են տեղեկություններ տալ քարոզարշավի ռազմավարության մասին:

• Ուսուցում և աջակցություն
o Վերապատրաստել և աջակցել թիմի անդամներին, որոնք ներգրավված են արշավիների իրականացման գործում:

2․ Ծրագրերի կառավարում

• Պլանավորում և համակարգում

o Սահմանել ծրագրի մասշտաբները, նպատակները, վերջնարդյունքները, ժամկետները և ռեսուրսների բաշխումը։
o Մշակել ծրագրերի իրականացման մանրամասն պլան՝ ուղղված վերջիններիս իրագործման կառավարմանը և բիզնեսի առաջնահերթությունների համապատասխանեցմանը։

• Իրագործման վերահսկում

o Կառավարել/վերահսկել Yeremyan Projects-ի տարբեր ստորաբաժանումներում ծրագրերի կատարումը՝ ապահովելով վերահսկողական ցուցանիշների ձեռքբերում և որակի պահպանում:
o Ներդնել ծրագրերի կառավարման լավագույն փորձ աշխատանքի արդյունավետության և դրա բարձրացման նպատակով։
o Ապահովել հաղորդակցում շահագրգիռ կողմերի հետ, տրամադրել թարմացումներ, լուծել ցանկացած խնդիրներ կամ մարտահրավերներ։

• Ռիսկերի կառավարում

o Բացահայտել ծրագրի հնարավոր ռիսկերը, դրանց ազդեցության նվազեցման նպատակով մշակել ռազմավարություն։
o Ծրագրերի իրականացման ողջ ընթացքում սերտ աշխատանքային կապ պահպանել PR ղեկավարի հետ հատկապես ռիսկերի կառավարմանը վերաբերող հարցերում։

3․ Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման գործառույթներ

• Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) ռազմավարության մշակում

o Մշակել և իրականացնել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) ռազմավարություններ՝ հաճախորդների ներգրավվածությունը, պահպանումը և հավատարմությունը բարձրացնելու համար:
o Ներմուծել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) վերլուծություններն արշավների պլանավորման մեջ՝ թիրախավորման և անհատականացման բարելավման նպատակով:

• Տվյալների վերլուծություն

o Վերլուծել հաճախորդների տվյալները` տենդեցները բացահայտելու և արշավների, նախագծերի ռազմավարությունը մշակելու համար։
o Սեգմենտավորել հաճախորդների ցուցակները՝ արդյունավետությունը բարձրացնող անհատական մարքեթինգային նախաձեռնություններ իրականացնելու համար:

• Արշավների ինտեգրացիա

o Սերտորեն համագործակցել մարքեթինգի թիմերի և CRM-ի հետ, հաճախորդների պահպանմանը և ներգրավմանն ուղղված արդյունավետ արշավներ ստեղծելու համար։
o Հետևել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) նախաձեռնություններին, գնահատել դրանց արդյունավետությունը և տրամադրել շարունակական բարելավման ուղեցույցներ:

• Ամսական արդյունքներ

o Արշավների և ծրագրերի համապարփակ պլանավորում՝ համաձայն բյուջեի և ժամանակացույցի։
o Ամսական կատարողականի հաշվետվությունների տրամադրում, որոնք մանրամասնում են արշավների արդյունավետությունը և ծրագրերի կարգավիճակը։
o Ռազմավարության բարելավմանն ուղղված CRM-ի կատարողականի չափումներ և գործող առաջարկներ։
o Այլ

Պահանջներ


Որակավորումներ

• Մագիստրոսի որակավորում Մարքեթինգի, Բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում:
• Ավելի քան 7 տարվա փորձ գովազդային արշավների մշակման և կառավարման, ծրագրերի կառավարման և Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ռազմավարության իրականացման գործում:
• Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ծրագրային ապահովման (օր․՝ Salesforce, HubSpot) և մարքեթինգային վերլուծությունների գործիքների տիրապետում։
• Գերազանց կազմակերպչական, հաղորդակցման, թիմային աշխատանքի և առաջնորդության հմտություններ։
• Գրելու ուժեղ ստեղծագործական հմտություններ։
• Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն (ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր)։
• Հաջող մարքեթինգային արշավներ իրականացնելու փորձ ՝ գաղափարից մինչ իրագործում:
• Բյուջեի կառավարման և ծրագրերի ծախսերի վերլուծության փորձ։
• Շուկայի նորամուծությունների վերլուծության և դրանց համապատասխան ռազմավարությունների հարմարեցման փորձ։
• Ծրագրերի մոնիթորինգի և գնահատման իմացություն։
• Թվային մարքեթինգի ալիքների տիրապետում (օր․՝ սոցիալական մեդիա, ի-մարքեթինգ, SEO/SEM)։
• Երեմյան փրոջեքթսի նպատակների և արժեքների հանդեպ նվիրվածության ցուցաբերում՝ նպաստելով վստահության և համագործակցության մշակույթի զարգացմանը։
• Արդյունքամիտվածություն, կատարողական ցուցանիշների շարունակական ձեռքբերում կամ գերակատարում՝ պահպանելով որակի և արդյունավետության շեշտադրումը։
• Խնդիրների լուծման ուժեղ հմտություններ, լարված պայմաններում և երկար ժամեր անընդմեջ աշխատելու ունակություն։
• Թիմի անդամների վերապատրաստման և մենթորության փորձ։

Դիմելու կարգ


Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։

Հաստիքն առկա է ստորև նշված վայրում


Դիմել աշխատանքի համար


Բիզնեսի համար

Ցանկանում եք համագործակցե՞լ կամ ունեք առաջարկնե՞ր, դիմե՛ք մեզ։

ԴԻՄԵԼ