Տավարաբուծական Ֆերմայի Տնօրեն / ք. Տաշիր
Տավարաբուծական ֆերմաՆկարագրություն
«Երեմյան Փրոջեքթս»-ը փնտրում է Տավարաբուծական Ֆերմայի Տնօրենի ՝ միանալու մեր նվիրված և ստեղծարար թիմին։
Պարտականություններ
Հետևել գոմերում կենդանիների խնամքի համար անհրաժեշտ միջոցառումների պատշաճ իրականացմանը;
Հետևել կենդանիների բուժպատվաստման, ախտահանման, արհեստական սերմնավորման և այլ անասնաբուժական գործընթացների ժամանակին և արդյունավետ կատարմանը;
Հետևել կենդանիների ցիկլային շարժի ժամանակին և արդյունավետ կատարմանը;
Հետևել տարածքի մաքրության, բարեկարգման աշխատանքների իրականացմանը;
Իրականացնել կենդանիների ամենօրյա հաշվառում ըստ տարիքային խմբերի;
Իրականացնել սարքավորումների և այլ նյութերի պատշաճ շահագործումը և վերանորոգման կազմակերպումը;
Կազմակերպել աշխատակիցների հակահրդեհային, անվտանգության տեխնիկայի, կարգապահության նորմերի և կանոնների պատշաճ կատարումը;
Պատասխանատու լինել ամբողջ ֆերմայի տարածքում սանիտարահիգիենիկ կանոնների ապահովման և պահպանման համար, ապահովել անհրաժեշտ հիգիենիկ միջոցների առկայությունը և օգտագործումը, հետևել աշխատողների առողջական վիճակին;
Վերլուծել և գնահատել համաճարակային ռիսկերը, իրականացնել միջոցառումներ դրանք նվազեցնելու ուղղությամբ;
Իրականացնել հումքի ընթացիկ պլանավորում, պատվիրել անհրաժեշտ հումքի խմբաքանակ և կատարել հումքի որակական և արժեքային ստուգում;
Վերահսկել ապրանքների պահեստավորումը, պահեստի շարժը, գրանցումները, կերակրման գործընթացը;
Կատարել ապրանքանյութական արժեքների օրական շարժի համապատասխան էլեկտրոնային և թղթային մուտքագրումները;
Վերլուծել արտադրական ծախսերը և կորուստների ձևավորման աղբյուրները, առաջարկություններ ներկայացնել վերջինիս կանխման համար;
Կազմել տարեկան բյուջետավորման պլան;
Պլանավորել, կառավարել և վերահսկել ֆինանսական միջոցների օգտագործումը, պարբերաբար կազմակերպել գույքագրում, ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ:
Պահանջներ
3+ տարվա աշխատանքային փորձ;
Կառավարման և կազմակերպչական մասնագիտական հմտություններ;
Պատասխանատվության զգացում;
Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն;
Գերազանց հաղորդակցման հմտություններ;
Բարձրագույն կրթություն;
Համակարգչային գիտելիքներ՝ MS Office (Word, Excel), Google package;
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետումը կդիտվի որպես առավելություն;
Գյուղատնտեսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։