Խոզաբուծարանի փոխտնօրեն
Խոզաբուծական ֆերմաՆկարագրություն
Փնտրում ենք Խոզաբուծարանի փոխտնօրենի։

Պարտականություններ
Հետևել ֆերմայում կենդանիների խնամքի համար անհրաժեշտ միջոցառումների պատշաճ իրականացմանը;
Հետևել կենդանիների բուժպատվաստման, ախտահանման, արհեստական սերմնավորման և այլ անասնաբուժական գործընթացների ժամանակին և արդյունավետ կատարմանը;
Հետևել կենդանիների ցիկլային շարժի ժամանակին և արդյունավետ կատարմանը;
Հետևել տարածքի մաքրության, բարեկարգման աշխատանքների իրականացմանը;
Իրականացնել կենդանիների ամենօրյա հաշվառում ըստ տարիքային խմբերի;
Իրականացնել սարքավորումների և այլ նյութերի պատշաճ շահագործումը և վերանորոգման կազմակերպումը;
Իրականացնել կերերի ընթացիկ պլանավորում, պատվիրել անհրաժեշտ հումքի խմբաքանակ և կատարել հումքի որակական և արժեքային ստուգում;
Վերահսկել ապրանքների պահեստավորումը, պահեստի շարժը, գրանցումները, կերակրման գործընթացը;
Կատարել ապրանքանյութական արժեքների օրական շարժի համապատասխան էլեկտրոնային և թղթային մուտքագրումներըի ստուգումները ;
Ժամանակին ներկայացնել ամենօրյա, ամենամսյա և ամենամյա հաշվետվություններ;
Վերլուծել արտադրական ծախսերը և կորուստների ձևավորման աղբյուրները, առաջարկություններ ներկայացնել վերջինիս կանխման համար;
Պահանջներ
1+ տարվա աշխատանքային փորձ կառավարման ոլորտում;
Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
Բիզնեսը հասկանալու կարողություն
Պատասխանատվության զգացում;
Առաջնորդության և կառավարման հմտություններ
Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն;
Գերազանց հաղորդակցման հմտություններ;
Վերլուծել արդյունքները և գնահատել իրավիճակը
Ռիսկերի կառավարման գիտելիքներ
Հետաքրքրասիրություն և ձգտում շարունակ զարգանալ
Հաշվետվություններ կազմելու գիտելիքներ
Համակարգչային գիտելիքների գերազանց տիրապետում՝ MS Office (Word, Excel), Google package;
Հայերեն և ռուսերեն լեզուների տիրապետում, անգլերեն լեզվի տիրապետումը կդիտվի որպես առավելություն;
Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։