Կերարտադրության ղեկավարի տեղակալ
Տավարաբուծական ֆերմաՆկարագրություն
Փնտրում ենք կերարտադրության ղեկավարի տեղակալի։

Պարտականություններ
Հետևել կերարտադրության համակարգի արդյունավետ աշխատանքին՝ հողերի մշակումից, ցանքսից, բերքահավաքից մինչև պատրաստի կեր պրոցեսին;
Հետևել անասնակերի արտադրության ամբողջական շղթան իր ծախսերով;
Պլանավորել և կազմակերպել հողի մշակման, ցանքսի, ոռոգման, պարարտացման, բուժման, բերքահավաքման, փաթեթավորման, պահեստավորման և բեռնափոխադրման աշխատանքներին;
Կազմել կերային մշակաբույսերի մշակման տարեկան ժամանակացույցը;
Ճիշտ ժամանակին ընտրել և պլանավորել մշակաբույսերի տնկման տեսակները և քանակները;
Իրականացնել մասնագիտական գործառույթներ` ուղղված դաշտային և կերային մշակաբույսերի առավել արդյունավետ տեխնոլոգիական արտադրությանը;
Իրականացնել ագրոտեխնիկական միջոցառումներ`ուղղված հողի բերքատվության և գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականության բարձրացմանը;
Պլանավորել և կազմակերպել գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների հայտնաբերման, կանխարգելման, ինչպես նաև դրանց դեմ պայքարի միջոցառումները;
Պլանավորել բերքի խնամքի,ոռոգման և բերքահավաքի ճիշտ ժամանակացույցերը;
Վերահսկել բերքի հավաքման, տեղափոխման և պահեստավորման աշխատանքների կատարումը;
Վերահսկել պահեստավորման գործունեությունը համաձայն հաստատված ընթացակարգերի;
Վերահսկել բեռնափոխադրման գործունեությունը համաձայն հաստատված ընթացակարգերի;
Վերահսկել աշխատողների կողմից աշխատանքի անվտանգության նորմերին և ընթացակարգերին, արտադրական և աշխատանքային ներքին կանոններին հետևելը;
Ներկայացնել արդյունավետության ցուցանիշների հաշվետվությունները ճշգրիտ և ժամանակին;
Վերահսկել տարեկան բյուջեի կատարումը;
Պահանջներ
3+ տարվա աշխատանքային փորձ գյուղատնտեսության ոլորտում;
Գյուղատնտեսության գերազանց գիտելիքներ և հմտություններ
Գիտելիքներ եգիպտացորենի, ավիոսի, առվույտի և այլ կերային կուլտուրաների վերաբերյալ;
Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
Բիզնեսը հասկանալու կարողություն;
Պատասխանատվության զգացում;
Առաջնորդության և կառավարման հմտություններ
Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն;
Գերազանց հաղորդակցման հմտություններ;
Վերլուծել արդյունքները և գնահատել իրավիճակը
Ռիսկերի կառավարման գիտելիքներ
Հետաքրքրասիրություն և ձգտում շարունակ զարգանալ
Հաշվետվություններ կազմելու գիտելիքներ
Համակարգչային գիտելիքներ՝ MS Office (Word, Excel), Google package;
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց տիրապետում, անգլերեն լեզվի տիրապետումը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։