Տնօրեն / Սիզընս Պարկ Սթեյշն
ՌեստորաններՆկարագրություն
«Սիզընս Պարկ Սթեյշն» - ի համար փնտրում ենք տնօրեն։

Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել այգու ամենօրյա գործունեությունը և անձնակազմի աշխատանքը,
- Սահմանել յուրաքանչյուր սեզոնային իրադարձությունների ռազմավարությունը և մշակել հաջող կատարման ծրագիր,
- Մշակել, իրականացնել և վերահսկել այգու անխափան շահագործման համար անհրաժեշտ համակարգերն ու ընթացակարգերը,
- Կատարել սպառողների նախասիրությունների գնահատում , առաջարկել համապատասխան ծրագրեր,
- Պատասխանատու է ստեղծագործական գաղափարի իրագործման որակի համար,
- Վերահսկել այցելուների կողմից անվտանգության կանոնների պահպանումը,
- Կազմել իրեն հաշվետու անձնակազմի աշխատանքային գրաֆիկները, տեղաբաշխումը,
- Վերահսկել անձնակազմի կողմից անվտանգության կանոնների, սանիտարական և անձնական հիգիենայի պահանջների ներքին աշխատանքային կանոնակարգի աշխատանքային կարգապահության պահանջների կատարումը,
- Վերահսկել անհրաժեշտ ապրանքանյութական ռեսուրսների պաշարների առկայությունը,
- Պատասխանատու է այգու համար ձեռք բերված և առկա գույքի, հումքի որակի և ամբողջականության համար,
- Վերլուծել և պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել արդյունքի, ինչպես նաև առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ,
- Ապահովել Ընկերության գործարար գործունեության գաղտնիությունը,
- Իրականացնել հաստիքի առանձնահատկությունից և ընկերության ռազմավարությունից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
-Բարձրագույն կրթություն
-Կառավարման փորձ՝ նվազագույնը 4 տարի
-Թիմ ղեկավարելու ունակություն
-Հետևողականություն աշխատանքում
-Պլանավորելու գերազանց ունակություն
Դիմելու կարգ
Դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը hr@yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով հաստիքը, որի համար դիմում եք: