Լաբորատորիայի պատասխանատու
Կաթնամթերքի արտադրամասՆկարագրություն
«Երեմյան Փրոջեքթս»-ում փնտրում ենք Լաբորատորիայի պատասխանատուի։

Պարտականություններ
• Կազմակերպել ֆիզիկո-քիմիական և մանրէաբանական լաբորատորիաների աշխատանքները։
• Վերահսկել լաբորատոր անալիզների համապատասխանելիությունը Եվրասիական Տնտեսական Միության կանոնակարգերի և ՀՀ-ում գործող ստանդարտների պահանջներին։
• Վերահսկել և ստուգաչափել լաբորատոր սարքերի ճիշտ աշխատանքի ապահովումը։
• Վերահսկել լուծույթների, ախտահանիչների ճիշտ պատրաստմանը և կիրառմանը։
• Վերահսկել ֆիզիկո-քիմիական և մանրէաբանական լաբորատորիաների համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների առկայությունը։
• Վերահսկել արտադրությունում սանիտարահիգենիկ վիճակը՝ արտադրական սարքերի, տարաների մաքրությունը, ըստ գործող հրահանգների։
• Հետևել և ապահովել լաբորատոր մատյանների ճիշտ և ժամանակին լրացմանը։
• Կատարել զգայաբանական, ֆիզիկո-քիմիական և մանրէաբանական լաբորատոր հսկողություն մթերքվող կաթի, հումքի, միջանկյալ խառնուրդների (արտադրման ցանկացած փուլում) և պատրաստի արտադրանքի՝ ընդունված նորմերի համապատասխան։
• Կատարել կաթնամթերքի որակի բարելավման, տեսականու ընդլայնմանն ուղղված հետազոտական աշխատանքներին։
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն քիմիայի կամ կենսաբանության, պարենամթերքի տեխնոլոգիայի ոլորտում։
• ՄՄ ՏԿ կանոնակարգերի, մեթոդական ցուցումների և ԳՕՍՏ-երի լիրաժեք իմացություն։
• Կաթի և կաթնամթերքի ֆիզիկո-քիմիական ցուցանիշների փորձաքննությունների իմացություն և կատարում։
• Որակի ապահովման և սննդի անվտանգության ստանդարտների իմացություն։
• Աշխատանքային փորձը՝ ոչ պակաս 5 տարի։
• Կազմակերպելու և թիմին առաջնորդելու ունակություն։
• Աշխատանքը ժամանակին և բարեխիղճ կատարելու ունակություն։
• Ճկունություն և թիմային աշխատանքի ունակություն։
• Լինել խստապահանջ, խիստ կարագապահ և անաչառ։
• Կարգապահություն, պարտաճանաչություն։
• Ունենալ պատասխանատվության բարձր զգացում
• Ունենալ թիմում աշխատելու հաղորդակցման հմտություներ և ժամանակի կառավարում։
• Կաթնամթերքի արտադրությունում աշխատանքային փորձը կդիտարկվի, որպես առավելություն։
Դիմելու կարգ
Դիմելու համար ուղարկե՛ք Ձեր CV-ն hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով այն հաստիքը, որի համար դիմում եք։