Քիմիկ լաբորանտ
Կաթնամթերքի արտադրամասՆկարագրություն
«Երեմյան Փրոջեքթս»-ում փնտրում ենք քիմիկ լաբորանտի։

Պարտականություններ
• Կատարել կաթի և կաթնամթերքի ֆիզիկո-քիմիական անալիզներ՝ համաձայն ԳՕՍՏ-երի և արդյունքները գրանցել համապատասխան մատյաններում։
• Պատրաստել անհրաժեշտ լուծույթներ, ախտահանիչներ և հետևել դրանց պահպանման պայմաններին և ժամկետներին։
• Իրականացնել ընդունվող կաթի ամենօրյա ստուգում և հումք-նյութերի մուտքային հսկողություն։
• Ստուգել հումքի, միջանկյալ խառնուրդների, պատրաստի արտադրանքի ֆիզիկո-քիմիական ցուցանիշները և արդյունքները գրանցել համապատասխան մատյաններում։
• Իրականացնել հումքի և պատրաստի արտադրանքի ամենօրյա զգայաբանական փորձաքննություն։
• Իրականացնել համտեսներ։
• Մասնակցել կաթնամթերքի որակի բարելավման, տեսականու ընդլայնմանն ուղղված հետազոտական աշխատանքներին։
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն քիմիայի կամ կենսաբանության, պարենամթերքի տեխնոլոգիայի ոլորտում։
• ՄՄ ՏԿ կանոնակարգերի, մեթոդական ցուցումների և ԳՕՍՏ-երի իմացություն։
• Կաթի և կաթնամթերքի ֆիզիկո-քիմիական ցուցանիշների փորձաքննությունների իմացություն և կատարում։
• Որակի ապահովման և սննդի անվտանգության ստանդարտների իմացություն։
• Աշխատանքը ժամանակին և բարեխիղճ կատարելու ունակություն։
• Ճկունություն և թիմային աշխատանքի ունակություն։
• Լինել խստապահանջ, խիստ կարագապահ և անաչառ։
• Կարգապահություն, պարտաճանաչություն։
• Ունենալ պատասխանատվության բարձր զգացում
• Ունենալ թիմում աշխատելու հաղորդակցման հմտություներ և ժամանակի կառավարում։
• Կաթնամթերքի արտադրությունում աշխատանքային փորձը կդիտարկվի, որպես առավելություն։