Տնօրենի օգնական
ՎարչականՆկարագրություն
Տնօրենի օգնականը պետք է ունենա հաղորդակցման գերազանց հմտություններ,հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն՝ տեղական և միջազգային գործընկերների հետ նամակագրական կապն ապահովելու համար, ժամանակի կառավարման և առաջնահերթությունների սահմանման ունակություններ՝ հաստիքից բխող կազմակերպչական և լոգիստիկ հարցերի իրականացման համար։

Պարտականություններ
• Կազմել տնօրենի օրակարգը, վերահսկել հանդիպումների ժամանակացույցը, վարել նամակագրություն և տրամադրել տեղեկատվություն տնօրենին՝ ժամանակին և որակյալ կերպով,
• Իրականացնել բաժնին վերաբերվող ադմինիստրատիվ գործառույթներ,
• Կազմակերպել աշխատանքային հանդիպումներ և ժողովներ ,
• Հաղորդակցվել տեղական և միջազգային գործընկերների հետ՝ ապահովելով նաև նամակագրական կապ,
• Ըստ անհրաժեշտության մեկնել գործուղումների ՀՀ մարզեր ,
• Սերտ համագործակցել այլ ստորաբաժանումների հետ, տրամադրելով փորձի և տեղեկատվության արդյունավետ փոխանակում՝ ապահովելով իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքը։
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն,
• Առնվազն մեկ տարվա փորձ գնումների և լոգիստիկայի բնագավառում կդիտվի որպես առավելություն,
• Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
• Հաղորդակցվելու գերազանց հմտություններ և ճկունություն,
• Նախաձեռնողականություն,
• Համակարգչային գերազանց գիտելիքներ` MS Office ,
• Հաշվետվություններ պատրաստելու և գործնական թղթակցություն վարելու հմտություններ:
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։