‹‹Երեմյան Փրոդաքթս››-ի մարքեթինգի ղեկավար
Մարքեթինգ և հաղորդակցությունՆկարագրություն
‹‹Երեմյան Փրոդաքթս››-ի մարքեթինգի ղեկավարը պատասխանատու է տվյալ ուղղության մարքեթինգային նախաձեռնությունների վերահսկման համար։ Այս դերը ներառում է համապարփակ մարքեթինգային ռազմավարությունների մշակումն ու իրականացումը և կաթնամթերքի ուղերձների ու դիրքավորման արդյունավետ արձագանքման ապահովումը թիրախային լսարանների շրջանում:

Պարտականություններ
• Մշակել և իրականացնել ընդհանուր մարքեթինգային ռազմավարություններ՝ նպաստելով բրենդի աճին, շուկայի մասնաբաժնին և եկամուտներին:
• Իրականացնել շուկայի մանրակրկիտ հետազոտություն և վերլուծություն՝ բացահայտելու միտումները, հնարավորությունները և մրցակցային դինամիկան:
• Ապահովել բրենդի հետևողական և գրավիչ ուղերձներ բոլոր հարթակներում և մարքեթինգային նյութերում՝:
• Վերահսկել ինտեգրված մարքեթինգային արշավների ստեղծումն ու իրականացումը, ներառյալ թվային մարքեթինգը, ավանդական գովազդը, սոցիալական մեդիան և հասարակայնության հետ կապերը:
• Մշակել և կառավարել բովանդակության ռազմավարություն ներառյալ բովանդակության ստեղծումը, կուրացիան և տարածումը՝ հաճախորդներին ներգրավելու և բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով:
• Պատրաստել և կառավարել մարքեթինգային բյուջեն՝ ապահովելով ռեսուրսների արդյունավետ բաշխումը
• Վերահսկել խթանիչ միջոցառումների, առևտրային ցուցահանդեսների, EXPO-ների և արտադրանքների թողարկումների պլանավորումն ու իրականացումը՝ բարձրացնելու բրենդի տեսանելիությունը և հաճախորդների ներգրավվածությունը:
• Ամսական կտրվածքով մարքեթինգի կատարողականի զեկույցներ պատրաստել տնօրենի համար: Այս զեկույցները պետք է ներառեն արշավների արդյունավետության վերլուծությունը, ներդրումների հատույցը (ROI), շուկայի միտումները, հաճախորդների արձագանքը և գործնական առաջարկություններ ապագա ռազմավարությունների համար:
Պահանջներ
• Բակալավրի աստիճան մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում:
• Ապացուցված փորձ (5+ տարի) արտադրանքի, մարքեթինգի (նախընտրելի է գյուղատնտեսության/կաթնամթերքի արտադրության կամ հարակից ոլորտներում):
• Համապարփակ մարքեթինգային ռազմավարությունների մշակման և իրականացման փորձ:
• Հայաստանում և տարածաշրջանում կաթնամթերքի արդյունաբերության ոլորտի խորը իմացություն, ներառյալ միտումները, մարտահրավերները և հնարավորությունները:
• Արշավների և բրենդի դիրքավորման համար նորարար գաղափարներ և ստեղծագործական լուծումներ առաջարկելու ունակություն:
• Մարքեթինգային վերլուծություններ կատարելու հմտություններ, CRM համակարգերի և թվային մարքեթինգի գործիքների տիրապետում:
• Ստեղծագործական և ռազմավարական մտածողություն՝ նորարարությունը խթանելու ունակությամբ:
• Բյուջեի կառավարման և կատարողականի չափանիշների հետ աշխատելու փորձ:
• Շուկայի տվյալները, արշավների կատարողականը և հաճախորդների ներգործությունները վերլուծելու և զեկույցներում տեղեկատվությունը հստակ և հասանելի ներկայացնելու հզոր ունակություն:
• Նախագծերի կառավարման գերազանց հմտություններ՝ միաժամանակ բազմաթիվ արշավներ և նախաձեռնություններ վերահսկելու համար:
• Մարտահրավերներին դիմակայելու և դրական վերաբերմունքով, նորարար լուծումներով հանդես գալու հմտություններ:
• Հաղորդակցման, բանակցությունների և միջանձնային գերազանց հմտություններ:
• Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։