Գլխավոր հաշվապահ
ՀաշվապահությունՆկարագրություն
Երեմյան Ընկերությունների Խումբը թիմը ընդալնելու նպատակով փնտրում է Գլխավոր Հաշվապահ։

Պարտականություններ
• Ապահովել և վերահսկել հաշվապահական հաշվառման գրանցումների ամբողջականությունը վարումը ՖՀՄՍ ստանդարտների ՀՀ Հարկային օրենսդրության համաձայն
• Հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացում
• Վերահսկել և ամփոփել աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարների և այլ վճարների հաշվարկման աշխատանքներ
• Վերահսկել և ամփոփել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները,
• Վերահսկել կնքված և կնքվելիք պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով փաստաթղթերի ամբողջականությունը
• Ապահովել և վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի , ծախսերի և եկամուտների հաշվառում համապատասխան անալիտիկաներով
• Վերահսկել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից,
• Ապահովել վճարումների ժամանակին և պատշաճ կերպով կատարումը և վերահսկումը և դրանց գրանցումը։
Պահանջներ
Գիտելիքներ և որակավորում
• Կրթական աստիճան՝ բարձրագույն , հաշվապահության, ֆինանսների, բիզնեսի բնագավառներում,
• Առնվազն 5 տարվա փորձ ֆինանսական կառավարման, հաշվապահության, բյուջեի կազմման, հաշվետվությունների կազմման, դրամական միջոցների տնօրինման բնագավառներում,
• ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայություն:
• Ֆինանսական և/կամ հաշվապահական հաշվառման ծրագրերի ( ՀԾ, 1C և այլ), ինչպես նաև ֆինանսական տվյալների վերլուծության իմացություն:
• Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի փորձագետ հաշվապահի որակավորումը ցանկալի է ։
Մասնագիտական ունակություններ
• Արդյունքների ստացման նպատակասլացություն
• Գերազանց վերլուծական հմտություններ,
• Գերազանց մատուցման և կազմակերպչական և կոմունակացիայի հմտություններ,
• Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ,
• Կառավարման հմտություններ,
• Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
• Համագործակցում/թիմային աշխատանք,
• հաշվետվությունների կազմման հմտություններ:
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը՝ hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: