Ճաշարանի պետ / օգնական / Ջերմուկ
Ճաշարանային նախագծերՆկարագրություն
Երեմյան ընկերությունների խումբը փնտրում է ճաշարանի պետի և օգնականների «Ճաշարանային նախագծեր»-ում / Ջերմուկ :
Պարտականություններ
կազմակերպել ճաշասրահի աշխատանքը,
պլանավորել, կազմակերպել և համակարգել ճաշասրահի՝ սպասք լվացողների և մաքրուհիների աշխատանքը, վերահսկել աշխատանքի որակը,
հաշվառել և ստուգել սպասքը և գույքը, որը գտնվում է ճաշասրահում ՝օրական,
ստանալ ապրանքները, ստուգել որակը և քանակը,
հետևել ճաշասրահի կարգապահությանը։
հետևել խոհանոցի կարգապահական, սանիտարահիգիենիկ և աշխատանքի անվտանգության կանոններին։
համակարգել խոհանոցներում պահեստավորված մթերքի պարբերական գույքագրումը և վերահսկել պահեստավորված մթերքի պահպանման կանոնների պահպանումը:
Պահանջներ
աշխատանքային փորձը ցանկալի է
պատասխանատվության զգացում
թիմում աշխատելու կարողություն
արագ կողմնորոշվելու ունակություն
Դիմելու կարգ
Հաստիքներին դիմելու համար զանգահարե՛ք 041 099 818 հեռախոսահամարով։