Նյութածախսի վերահսկման պատասխանատու
Ֆինանսական բաժինՆկարագրություն
«Երեմյան Փրոջեքթս»-ը աշխատանքի է հրավիրում նյութածախսի վերահսկման պատասխանատուի։

Պարտականություններ
• Տնտեսավարող միավորներում օգտագործվող նյութերի սպառման ընթացքի մշտադիտարկում և վերլուծություն։
• Նյութերի շարժի փաստաթղթերի ուսումնասիրություն (գնում, պահեստավորում, ներմուծում արտադրություն, ետ վերադարձ, կորուստ)։
• Իրականում ծախսված նյութերի համեմատությունը պլանավորված և նորմավորված չափերի հետ։
• Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկման գործընթացում նյութական բաղադրիչի ճշգրիտ վերլուծություն։
• Նյութերի ավելցուկների կամ բացակայությունների բացահայտում և համապատասխան զեկույցների կազմում։
• Արտադրական ստորաբաժանումներից նյութերի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունների հավաքագրում և վերլուծություն։
• Տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագրերում (iiko)։
• Արտադրանքի տեսակետից նյութերի ծախսի տարբերությունների վերլուծություն՝ ըստ արտադրանքի տեսակների։
• Հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում նյութածախսերի դինամիկայի վերլուծություն և կանխատեսում։
• Վերահսկողական մեխանիզմների մշակմանն ու բարելավմանը մասնակցություն՝ նյութերի անարդյունավետ օգտագործումը կանխելու նպատակով։
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հաշվապահություն մասնագիտությամբ։
• Առնվազն 1-2 տարվա մասնագիտական փորձ՝ նյութածախսերի վերահսկման, ինքնարժեքի հաշվարկման կամ արտադրական հաշվապահության ոլորտում։
• Հաշվապահական ծրագրերի և MS Excel-ի լավ տիրապետում։
• Վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
• Տվյալների վերլուծության, համեմատական աղյուսակների կազմման և հաշվետվությունների ձևակերպման հմտություններ։
• Աշխատանքային կարգապահություն, թիմում աշխատելու կարողություն։
• Սեփական նախաձեռնողականություն՝ ռիսկերի հայտնաբերման և գործընթացների օպտիմալացման հարցում։
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։