Կորպորատիվ մշակույթի մասնագետ
Կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցությունՆկարագրություն
Կորպորատիվ մշակույթի մասնագետը հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններով, աշխույժ, ակտիվ և էներգիայով լի մասնագետ է, որը պետք է զբաղվի «Երեմյան Փրոջեքթս»-ի կորպորատիվ միջոցառումների կազմակերպմամբ ու ստեղծի կայուն կապ գործատուի և աշխատակիցների միջև։

Պարտականություններ
• Մշակել և իրականացնել աշխատակիցների ներգրավվածության, մոտիվացիայի և պահպանման բարձրացմանն ուղղված միջոցառումներ
• Պլանավորել, համակարգել և իրականացնել կորպորատիվ միջոցառումներ և թիմբիլդինգներ
• Գնահատել իրականացված միջոցառումների արդյունավետությունը հետադարձ կապի և չափորոշիչների միջոցով
• Սահմանել միջոցառումների իրականացման բյուջե և հետևել դրա իրագործմանը
• Համակարգել և իրականացնել նոր աշխատակիցների ադապտացիան (onboarding)
• Պարբերաբար իրականացնել հարցումներ աշխատակիցների շրջանում։
• Մշակել և ներկայացնել հաշվետվություններ
• Մշակել և պարբերաբար թարմացնել արտոնությունների փաթեթ Ընկերության աշխատակիցների համար
• Իրականացնել հասատիքով պայմանավորված այլ գործառույթներ
Պահանջներ
• Առնվազն 2 տարվա փորձ ծրագրերի համակարգման, կորպորատիվ կառավարման/միջոցառումների պլանավորման և նմանօրինակ գործընթացներում
• Word, Excel, Power Point ծրագրերի իմացություն
• Ստեղծարար մտածողություն
• Հաղորդակցության լավ հմտություններ
• Կազմակերպչական գերազանց հմտություններ
• Անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել աշխատել աշխատանքային ժամերից դուրս՝ երեկոյան միջոցառումներն իրականացնելու համար
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։