Հյուրանոցային գործի դասավանդման մասնագետ
Երեմյան ԱկադեմիաՆկարագրություն
«Խոհարարության և հյուրընկալության Երեմյան Ակադեմիային» անհրաժեշտ է հյուրանոցային ոլորտում երկարամյա փորձ ունեցող, գործնական գիտելիքների և հմտությունների տիրապետող մասնագետ, ով ունի հաղորդակցման գերազանց կարողություններ, թիմային աշխատանքի հմտություններ։

Պարտականություններ
• Դասավանդել հյուրանոցային գործի տեսական ու գործնական առարկաներ՝ համադրելով տեղական և միջազգային ստանդարտները։
• Վերլուծել հյուրանոցային ոլորտի նոր զարգացումները և դրանք ներառել ուսուցման գործընթացում։
• Մշակել ուսումնական ծրագրերը՝ հիմնվելով միջազգային չափանիշների վրա։
• Վերլուծել հյուրանոցային ոլորտի նոր զարգացումները և դրանք ներառել ուսուցման գործընթացում։
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն հյուրանոցային գործի, զբոսաշրջության կամ հարակից ոլորտում։
• Առնվազն 2-3 տարվա փորձ հյուրանոցային ոլորտում կամ դասավանդման գործում։
• Մասնագիտական գիտելիքներ հյուրանոցային ծառայությունների, հաճախորդների սպասարկման, մարքեթինգի և կառավարման ոլորտում։
• Անգլերեն , ռուսերեն լեզուների իմացություն։
• Լավ հաղորդակցական և կազմակերպչական հմտություններ։
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։