Կատարողականի գնահատման և KPI համակարգերի պատասխանատու
Մարդկային ռեսուրսներՆկարագրություն
Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում կատարողականի գնահատման և KPI համակարգերի պատասխանատուի :

Պարտականություններ
• Ստորաբաժանումների ղեկավարների հետ համագործակցությամբ մշակել և ներդնել աշխատակիցների արդյունավետության և կատարողականի գնահատման համակարգեր (KPI)՝ ապահովելով դրանց համապատասխանությունը ընկերության ռազմավարական նպատակներին
• Իրականացնել ներդրված KPI համակարգերի պարբերական մոնիթորինգ, հավաքել և վերլուծել տվյալներ տարբեր ստորաբաժանումներից։
• Մշակել և ներկայացնել պարբերական ամփոփ հաշվետվություններ ղեկավարությանը։
• Բացահայտել արդյունավետության բացեր և առաջարկել համապատասխան բարելավման քայլեր։
• Ապահովել KPI համակարգերի շարունակական բարելավումը՝ հաշվի առնելով ընկերության զարգացման ուղղությունները, ոլորտային միտումները և լավագույն փորձը։
• Բիզնես գործընթացների, կառուցվածքներների և ընթացակարգերի մշակում և բարելավում
• Մշտադիրտարկել և վերլուծել առկա հաստատված բիզնես գործընթացներն ու ընթացակարգերը, բացահայտել արդյունավետության բացերն ու մշակել բարելավման առաջարկներ
• Մշակել կանոնակարգեր և ընթացակարգեր գործառնական արդյունավետությունն ապահովելու նպատակով
• Վերանայել կազմակերպական կառուցվածքները՝ ապահովելով շահերի բախման բացառումը և նպաստելով կառուցվածքի օպտիմալացմանը։
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն՝ բիզնեսի կառավարում, մարդկային ռեսուրսներ կամ հարակից ոլորտում։
• Բիզնես ոլորտում առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ կատարողականի գնահատման, բիսնես գործընթացների և KPI համակարգերի մշակման/ներդրման գործում։
• Վերլուծական մտածողություն, տվյալների մշակման և հաշվետվությունների կազմման փորձ։
• Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է։
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։