Կորպորատիվ հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ
Կորպորատիվ հաճախորդների սպասարկման բաժինՆկարագրություն
Կորպորատիվ հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետը հաղորդակցվում է ընկերության գործող/ պոտենցիալ գործընկերների հետ, բանակցություններ վարում ու վերհանում նրանց պահանջմունքները, ինչպես նաև՝ ընկերության ներքին քաղաքականություններին և ընթացակարգերին համապատասխան կերպով մշակում ու ներկայացնում համագործակցությունների զարգացմանն ուղղված նոր փաթեթներ։
Պարտականություններ
-Գործող/պոտենցիալ գործընկերների հետ վարել բանակցություններ, ներկայացնել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների գծով առաջարկներ,
-Իրականացնել շուկայի վերլուծություն, բացահայտել գործող/պոտենցիալ գործընկերների պահանջմունքները,
-Մշակել և ներկայացել համագործակցության, պրոդուկտների պայմանների բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթներ,
-Զարգացնել և ընդլայնել տուրիստական գործակալությունների հետ համագործակցության շրջանակը,
-Ընդունել և գրանցել տուրիստական խմբերի պատվերները,
-Վարել կորպորատիվ հաճախորդների տվյալների բազաները,
-Կազմել և հաստատել նախնական և ստանդարտ ճաշացանկերի փաթեթներ,
-Ապահովել համապատասխանություն Ըկերության ներքին քաղաքականություններին և ընթացակարգերին։
Պահանջներ
-Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն, ներառյալ բանավոր և գրավոր հաղորդակցության ունակություններ,
-MS Office-ի և այլ ստանդարտ ծրագրերի լավ իմացություն,
-Հաղորդակցման գերազանց հմտություններ,
-Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
-Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականը՝ hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին։