Ներմուծման մասնագետ
Գնումների բաժինՆկարագրություն
Ներմուծման մասնագետը հետևում է ներմուծմանն առնչվող բոլոր գործընթացների իրականացմանը, հավաքագրում ու պահպանում ներմուծման բեռնափոխադրումների ծախսերին վերաբերող բոլոր տվյալները։

Պարտականություններ
• Ապահովել ներմուծման բոլոր գործընթացների իրականացումը՝ ընկերության քաղաքականությանը համապատասխան։
• Իրականացնել ներմուծման գործընթացները` համաձայն միջազգային մաքսային կանոնների և կանոնակարգերի։
• Հետևել բեռնափոխադրումնեի ընթացքին և ներկայացնել տվյալները ընկերության համապատասխան բաժիններին։
• Հավաքագրել և պահպանել ներմուծման բեռնափոխադրումների ծախսերի տվյալները ընկերության ֆինանսական բաժնի համար։
• Պաշտոնից բխող այլ գործառութներ։
Պահանջներ
• Աշխատանքային փորձը պարտադիր է
• Բարձրագույն կրթություն
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր
• Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականը՝ hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին։