Հյուրընկալ
ՌեստորաններՆկարագրություն
Ռեստորան մտնելով հաճախորդն առաջինը հանդիպում է հյուրընկալի հետ։ Նրա դերն առանցքային է, քանի որ նա ռեստորանի մշակույթի, ոճի ու էսթետիկայի կրողն է։ Հյուրընկալի յուրաքանչյուր ժեստն ու միմիկան որոշիչ են, որովհետև ռեստորանի մասին առաջին տպավորությունը ստեղծվում է հենց նրա միջոցով։
Պարտականություններ
• Դիմավորել հյուրերին
• Ռեստորանի կառավարման ծրագրով մշտապես հետևել ազատ սեղանների առկայությանը
• Ընդունել հեռախոսով կատարվող զանգերի ամրագրումները
• Պատասխանատու լինել ռեստորանի հաճախման համար սահմանված որոշակի կանոններին չհամապատասխանող, մասնավորապես անհամապատասխան հագուստով և վարքով հաճախորդի մուտքը ռեստորան մերժելու համար
• Հյուրերին ճանապարհել մինչև ելք
Պահանջներ
• Թիմում աշխատելու ունակություն
• Համակարգված աշխատելու ունակություն
• Կիրթ խոսք
• անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը պարտադիր է
Դիմելու կարգ
Հաստիքին դիմելու համար զանգահարե՛ք 041-042-818, 041-039-818 հեռախոսահամարներով։