Երևանում պաշտոնապես բացվեց «Երեմյան Փրոդաքթս»-ի՝ կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարանը․
Մայիս 24, 2024
Գործարանի բացմանը ներկա էին ՀՀ կառավարության, ԵԱԶԲ-ի, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք շրջայց կատարեցին գործարանում, ծանոթացան վերջինիս տեխնիկական հագեցվածությանը, հզորություններին և առանձնահատկություններին։
ISO չափանիշներին համապատասխանող գործարանը հնարավորություն է տալու ընդլայնել «Երեմյան Փրոդաքթս»-ի արտադրատեսականին, ավելացնել արտադրության ծավալներն ու հզորությունը։
Ինչպես գործարանը, այնպես էլ Տաշիրի անասնապահական խոշոր համալիրը կառուցվել են ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին, երբ ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), և «Երեմյան ֆարմը» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։
Այլ հոդվածներ
Աշխարհահռչակ Forbes ամսագիրը Հայաստանին նվիրված հատուկ թողարկման շրջանակներում պատմում է Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյա գյուղատնտեսության և մասնագիտական կրթության զարգացման գործում ունեցած ներդրման մասին։
Փետրվար 03 Ավելին
Երեմյան ընկերությունների խմբի Կազա Նոստրա իտալական ռեստորանում ամփոփվեց Հայաստանում իտալական խոհանոցի շաբաթը։
Նոյեմբեր 26 Ավելին
Նոյեմբերի 18-22-ն աշխարհում նշվեց Իտալական խոհանոցի շաբաթը։
Նոյեմբեր 25 Ավելին
Դավիթ Երեմյանը շրջայց է կատարել նաև «Բերքի տոն-2025»-ի տաղավարներով, որոնք համախմբել էին Լոռու մարզի համայնքներին, բնակիչներին, ֆերմերներին, արտադրողներին ու հյուրերին՝ ներկայացնելու տարվա բերքն ու բարիքը։
Հոկտեմբեր 22 Ավելին