«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել

Հունիս 01, 2024

Հունիսի 1-ին՝ Կաթի համաշխարհային օրը, «Երեմյան Փրոդաքթս»-ը գերազանցեց «1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցում» (Most cups of milk served in one hour) անվանակարգում Գինեսի նախորդ՝ Կոստա Ռիկայում սահմանված ռեկորդը և գրանցեց նորը․ «Սիզընս» այգում 1 ժամվա ընթացքում 7469 մարդ մեկական բաժակ կաթ խմեց` Գինեսի ռեկորդի համար նախատեսված 6000-ի փոխարեն։

«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել

«ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» կարգախոսով կաթի մարդաշատ հյուրասիրությունը «Երեմյան Փրոդաքթս»-ն արդեն երկորրդ անգամ էր իրականացնում․ 2023-ին կրկին «Սիզընս» այգում իրականացված հյուրասիրության ընթացքում մասնակիցները 4800 բաժակ կաթ էին խմել։ Այս նախաձեռնության նպատակն է նպաստել կաթի օգտագործման նոր մշակույթի ձևավորմանն ու տարածմանը, կաթնամթերքի օգտակարության հանրայնացմանը։

Ավելի քան 2000 շիշ՝ 0,75 լ տարողությամբ․ հենց այսքան կաթ է սպառվել Գինեսի ռեկորդի գրանցման համար։

«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել
«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշում է․ «Մենք մեզ համար հստակ ռազմավարություն ենք որդեգրել՝ ոչ միայն արտադրել բարձրորակ կաթ, այլև մեր երկրում փոխել կաթի սպառման մշակույթը, կոտրել այն կարծրատիպերը, որոնց պատճառով մեր հասարակությունում կաթ քիչ են օգտագործում։ «Շատ կաթը շատ սեր է»-ն այդ նպատակին ուղղված միջոցառումներից է, որն անցյալ տարի բուռն արձագանքներ ստացավ, ու մենք որոշեցինք այս տարի կրկնել այն։ Ուրախ եմ և հպարտ, որ մեզ արդեն երկրրոդ անգամ հաջողվեց Հայաստանում Գինեսի ռեկորդ գրանցել․ այսօր մենք միասին ՝ մեր քաղաքի բնակիչների ու հյուրերի հետ շատ կաթ խմելու համաշխարհային ռեկորդ սահմանեցինք։ Սա թե՛ մեր և թե՛ Հայաստանի համար մեծ ու աննախադեպ իրադարձություն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս»։

Ռեկորդը հավաստող փաստաթուղթը Դավիթ Երեմյանին հանձնեց Գինեսի համաշխարհային ռեկորդների պաշտոնական դատավոր Պրավին Պատելը, ով Հայաստան էր ժամանել հատուկ այս միջոցառման համար։ Նա ուշադրությամբ և մանրակրկտորեն հետևում էր բոլոր ընթակարգերի պահպանմանն ու սահուն ընթացքին։

«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել
«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել
«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել
«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել
«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել
«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել
«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել
«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել

Կիսվել նյութով

Կիսվել նյութով

Այլ հոդվածներ

Ճապոնական մշակույթն ու նրբությունն այժմ Երևանում՝ «Կագայակի» ռեստորանում

2025
Ապրիլ 05
Ավելին
Կասկադ համալիրի հարևանությամբ տեղակայված «ՍանտաՖե» բացօթյա սրճարան-ռեստորանն անցել է Երեմյան ընկերությունների խմբին

Ապրիլ 02
Ավելին
«Շերեփ»-ը ճանաչվել է Երևանի լավագույն ռեստորան

Փետրվար 22
Ավելին
2025 թվականի ռազմավարության ներկայացում և 2024-ի արդյունքների ամփոփում

Փետրվար 04
Ավելին