«Երեմյան Փրոդաքթսի»-ի կաթնամթերքի արտադրամաս են այցելել Հայաստանում ԱՄԷ դեսպանը և ԱՄԷ Առողջապահության և կանխարգելման նախարարության ներկայացուցիչը
Օգոստոս 22, 2024
Հուլիս 27-ին «Երեմյան Փրոդաքթսի»-ի կաթնամթերքի արտադրամաս էին այցելել Հայաստանում ԱՄԷ դեսպան, դոկտոր Նարիման Ալ-Մուլլան և ԱՄԷ Առողջապահության և կանխարգելման նախարարության ներկայացուցիչ՝ նախարարի խորհդական, դոկտոր Սալեմ Աբդուլ Ռահման Ալ Դարմակին։
Հյուրերը շրջայց կատարեցին գործարանի տարածքում, ծանոթացան վերջինիս տեխնիկական հագեցվածությանը, գործունեության գերժամանակակից մոտեցումներին և առանձնահատկություններին։
Շրջայցն ավարտվեց խորհրդանշական համտես-հյուրասիրությամբ, որի ժամանակ հյուրերը ծանոթացան «Երեմյան Փրոդաքթսի»-ի կաթնամթերքի լայն տեսականուն։
Հիշեցնենք, որ արտադրամասը կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին, երբ ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), և «Երեմյան ֆարմը» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է ապահովել ՀՀ պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։
Այլ հոդվածներ
Աշխարհահռչակ Forbes ամսագիրը Հայաստանին նվիրված հատուկ թողարկման շրջանակներում պատմում է Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյա գյուղատնտեսության և մասնագիտական կրթության զարգացման գործում ունեցած ներդրման մասին։
Փետրվար 03 Ավելին
Երեմյան ընկերությունների խմբի Կազա Նոստրա իտալական ռեստորանում ամփոփվեց Հայաստանում իտալական խոհանոցի շաբաթը։
Նոյեմբեր 26 Ավելին
Նոյեմբերի 18-22-ն աշխարհում նշվեց Իտալական խոհանոցի շաբաթը։
Նոյեմբեր 25 Ավելին
Դավիթ Երեմյանը շրջայց է կատարել նաև «Բերքի տոն-2025»-ի տաղավարներով, որոնք համախմբել էին Լոռու մարզի համայնքներին, բնակիչներին, ֆերմերներին, արտադրողներին ու հյուրերին՝ ներկայացնելու տարվա բերքն ու բարիքը։
Հոկտեմբեր 22 Ավելին